Ներքին 1 տարի առաջ - 17:15 02-06-2025

Ծխելը վտանգավոր է. նոր գործիք` «բռնել տալու» համար

Հայաստանում այժմ գործում է Smoke.Free.Armenia անվճար հավելվածը նախատեսված է հակածխախոտային օրենսդրության խախտումների արձանագրման համար։ Այս մասին հայտել է ՀՀ Առողջապահության նախարարության հանրային առողջապահության վարչության կազմակերպիչ Մարիամ Մնացականյանը մայիսի 31-ի մամուլի ասուլիսի ժամանակ:

Պաշտոնյան ընդգծել է, որ Առողջապահության քաղաքականությունն է ծխախոտային արտադրատեսակների դեմ պայքարը: 2020 թվականին ընդունված օրենքով է կարգավորվում ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը վնասի հասցման նվազեցմանն ու կանխարգելմանն ուղղված պայքարը: Բայց չնայած օրենքին՝ մարդիկ բողոքում են, որ շատ խախտումներ կան։ Իսկ այս նոր հավելվածի միջոցով քաղաքացիները կարող են իրական ժամանակում նշել այն վայրերը, որտեղ կտեսնեն են նման իրավախախտում:

Պարզելու համար, արդյոք իրավաչա՞փ է մարդկանց նկարելն ու անանուն տեղադրելը հավելվածում, Oragir.News-ը կապ հաստատեց իրավապաշտպան Արսեն Բաբայանի հետ։

«Անանուն ցանկացած տեղեկություն, այսինքն՝ անաղբյուր ստացած որևէ հաղորդում, տեղեկություն, որի հետևանքով կարող է կիրառվել վարչական կամ որևէ այլ պատասխանատվություն, ինքնին հակասում է և՛ Սահմանադրությանը, և՛ միջազգային բազմաթիվ նորմերի։ Անանուն աղբյուրներով չի կարող լինել պատասխանատվություն»,- պարզաբանեց իրավապաշտպանը։

Նշենք, որ հավելվածը հասանելի է թե՛ Android, թե՛ iOS օպերացիոն համակարգերով գործող սարքերի համար։ «Բավական է ներբեռնել այն և նշել խախտման վայրը։ Օգտատիրոջ նույնականացում չի պահանջվում. հաղորդագրությունները կարելի է ուղարկել անանուն»,- ասել է Մարիամ Մնացականյանը:

Իսկ Հայաստանի առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը շեշտել է, որ նախագծի նպատակը ոչ թե օրինախախտներին պատժելն է, այլ ծխելու տարածումը կանխելը: Թե ինչպես են օրինախախտին չպատժելով, կանխելու ծխելը, տակավին անհասկանալի է։ Հետևաբար՝ ենթադրելի է, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա անիմաստ մսխում են հակածխախոտային պայքարին ուղղվող դրամաշնորհային միջոցները։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»