«Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը տեսանյութ է հրապարակել, որում նշում է, որ Նիկոլ Փաշինյանը կփորձի ձերբակալել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին։
«Նիկոլ Փաշինյանը փորձելու է ձերբակալ գարեգին Բ-ին»։
Նշենք, որ որոշ ժամանակ է Նիկոլ Փաշինյանն արշավ է սկսել ընդդեմ եկեղեցու և հոգևորակնների։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում՝ Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է ձերբակալել կաթողիկոսին»։
Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող և չպետք է նման բան անի։
«Չէ հա, մի էդ էր պակասը»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնեն։
«Սրա հերն եմ անիծել։ Փաշինյանին ժամ առաջ պիտի հեռացնեն։ Ես ոնց տեսնում եմ էս ժողովրդի անտարբերությունից մեր երկրում ամեն ինչ հնարավոր է»,- նշեց նա։
Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ հենց Նիկոլ Փաշինյանին պետք է ձերբակալել։
«Չեմ կարծում, ինչի համար, մեկը լինի իրեն ձերբակալի»,- ասաց նա։
«Բոլորովին, իր իրավասության մեջ չի մտնում դա։Ամոթ ա էդքան զազրախոսություն անել, չի կարելի։ Մեր եկեղեցինա մեզ պահել էսքան ժամանակ »,- պատասխանեց մեկ այլ հարցված։
Անցորդներից մեկն էլ ասաց, որ պետք է դատի տալ Նիկոլ Փաշինյանին։
«Տո չէ հա։ Կաթողիկոսը հեսա դատի տա, դատախազին էլ պիտի դատենք, իրան էլ վրեն։ Նա ով ա, որ կարողանա տենց բան անի»,- նշեց նա։
«Չեմ կարծում նման սրբապղծության գնա»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։
Մանրամասները՝ տեսանյութում։