Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:13 28-05-2025

Փաշինյանը լավատես է, ԱՄՆ-ն՝ մտահոգ, Քոչարյանի զգուշացումը, լարվածություն՝ Սյունիքի շուրջ. Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մայիսի 28-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Այսօր՝ մայիսի 28-ին, Հայաստանում նշվում է Հանրապետության տոնը։ 107 տարի առաջ հենց այս օրը հայ ժողովուրդն իր մայր հայրենիքում գրեթե հազարամյա ընդմիջումից հետո կրկին կարողացավ անկախ պետականություն ձևավորել, ինչը շրջադարձային իրադարձություն էր հայոց նորագույն պատմության մեջ: Օրվա առթիվ Սարդարապատից շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանը՝ կրկին համոզմունք հայտնելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։ «Մենք հաղթահարել ենք կորուստների պատմության շրջափուլը և թևակոխել ենք ձեռքբերումների պատմության մի խոստումնալից դարաշրջան: Հոռետեսությունն ու հուսահատությունն այլևս ՀՀ ուղեկից չեն: Խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ ուղեկիցներ, պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն», - ասել է նա։ Փաշինյանը նաև պնդել է, որ 29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտություն է, իսկ մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս։

Հանրապետության օրվա առիթով շնորհավորական ուղերձներով են հանդես եկել նաև երկրորդ և երրորդ նախագահները։ Ռոբերտ Քոչարյանը համոզմունք է հայտնել, որ Սարդարապատի ոգին մեր ժողովրդից օտարելն անհնար է, և վտանգավոր՝ այդ փորձը կատարողների համար։ «Սարդարապատի՝ միասնության և կազմակերպվածության օրինակը, վստահ եմ, մեզ դեռ ոգեշնչելու է՝ դուրս գալ այս հուսահատությունից, շենացնել, հզորացնել մեր երկիրը, վերականգնել մեր արժանապատվությունը»,- նշել է երկրորդ նախագահը։ Սերժ Սարգսյանն էլ նշել է, որ հայ ժողովուրդը հաղթեց մայիսյան հերոսամարտերում, քանի որ ի թիվս այլնի hաղթանակ չխոստացող ամեն տեսակ ռացիոնալ հաշվարկները պարտվեցին արժանապատիվ ապրելու աներեր կամքին, հավատը ուժեղ գտնվեց վախից, ազատատենչությունը հաղթեց հոռետեսությանը, ազգային պատասխանատվությունը բարձր դասվեց հարմարվողականությունից, իսկ ժամանակավոր կորուստները չդարձան պարտության հետ հարմարվելու պատճառ, այլ մղիչ ուժ՝ շարունակելու պայքարը: «Փա´ռք ու պատի´վ Հայրենիքի նվիրյալ զավակներին, ովքեր բոլոր ժամանակներում հավատով ու վճռականությամբ պայքարել և հաղթանակներ են կռել: Փա´ռք նրանց, ովքեր դեռ նոր հաղթանակներով կերտելու են արժանապատիվ, ազատ ու անկախ Հայրենիքի վաղվա օրը»,- ասել է նա։

Սահմանադրական դատարանի ատավորի պաշտոնում առաջադրվել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը կառավարության որոշմամբ։ Այս մասին տեղեկանում ենք կառավարությունից։ Ապրիլին դատավորի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել Վահե Գրիգորյանը: Արտակ Զեյնալյանը միջազգային իրավունքի մասնագետ է, 2018-2019թթ. զբաղեցրել է արդարադատության նախարարի պաշտոնը, ավելի վաղ ԱԺ պատգամավոր է եղել։ Նա նաև ՄԻԵԴ-ում գերիների շահերն է ներկայացնում։ Զեյնալյանը Երևանի ավագանու անդամ է «Հանրապետություն» խմբակցությունից, նաև «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը նախաձեռնած խմբի՝ «Եվրաքվե»-ի ներկայացուցիչ:

Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։ Նա նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի ստորագրումը բխում է Մոսկվայի շահերից։ «Ռուսաստանը պատրաստ է աջակցել կողմերին պայմանագրի ստորագրման հարցում»,- ընդգծել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը։ Նշենք, որ օրերս էլ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն էր հայտարարել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է, և Միացյալ Նահանգները փորձում է այն կանխել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
16:33 Փրկվել է Մալիշկա գյուղում հայտնաբերված Միջազգային կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված սապսանը. ԲԸՏՄ
17:43 Աշխարհը մեզ տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ․ Չեխիայի վարչապետ