Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:03 21-01-2025

«Թուրքիայի թշնամին»՝ ԱՄՆ պետքարտուղար, Անկարայի հիստերիան, Թրամփի զգուշացումը. Ամփոփ լուրեր. արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունվարի 21-ի միջազգային կարևոր լուրերը։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է բռնազավթված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտ։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով այդ երկրի պաշտպանության նախարարությանը։ Հաղորդվում է, որ նա Ստեփանակերտում ցամաքային զորքերի օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել։ Ըստ աղբյուրի՝ քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, Հասանովը զորքերի մարտունակությունն ու զգոնությունը բարձրացնելու հրահանգներ է տվել։

ԱՄՆ Սենատը այսօր պետքարտուղարի պաշտոնում միաձայն հաստատել է 53-ամյա հանրապետական ​​Մարկո Ռուբիոյի թեկնածությունը, ինչը Թուքիայում դժգոհություններ և հիստերիայի ալիք է առաջացրել։ Մասնավորապես՝ ընդդիմադիր «Sözcü» պարբերականն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ԱՄՆ նորանշանակ պետքարտուղարը հայտնի է իր հակաթուրքական հայտարարություններով։Լրատվամիջոցն առանձնացրել է Ռուբիոյի՝ Թուրքիայի և այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին արված հայտարարությունները։ Մասնավորապես Ռուբիոն նշել էր, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք Թուրքիան անցում է կատարել ավտորիտար իշխանության և երկրի ներսում մարդու իրավունքների խախտումները գնալով ավելանում են։ Նա պնդել էր, որ Էրդողանի կառավարությունը թուլացնում է ժոովրդավարական ինստիտուտները և դա ըստ նրա՝ սպառնում է ՆԱՏՕ-ի արժեքներին և դաշինքի ներդաշնակությանը։ Ամփոփելով՝ լրատվամիջոցը ԱՄՆ նորանշանակ պետքարտուղարին անվանել է Թուրքիայի թշնամի։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «ոչնչացնում է» Ռուսաստանը՝ հրաժարվելով գործարք կնքել Ուկրաինայի պատերազմին վերջ տալու համար: «Նա պետք է գործարք կնքի: Կարծում եմ՝ նա կործանում է Ռուսաստանը՝ գործարքի չգնալով: Կարծում եմ` Ռուսաստանը մեծ խնդիրներ է ունենալու: Շատերը կարծում էին, որ այս պատերազմը կավարտվի մեկ շաբաթից: Կարծում եմ, որ շատ լավ կլինի, որ նա ավարտի այս պատերազմը», - ասել է Թրամփը երդմնակալությունից հետո լրագրողների հետ զրույցում: Թրամփը նաև հույս է հայտնել, որ ՌԴ նախագահը խաղաղության համաձայնագրի կողմնակից է։ Նա կրկնել է, որ մոտ ապագայում կարող է խոսել Պուտինի հետ, սակայն հստակ ժամկետներ չի նշել։ Աշխարհի թիվ 1 գերտերության ղեկավարը նաև հավելել է, որ ծրագրում է հանդիպել Պուտինի հետ բանակցություններ կազմակերպվելուն պես, որոնց նախապատրաստական ​​աշխատանքները, ըստ նրա, արդեն ընթանում են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
14:58 Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
14:50 Լացում եմ, չկամ. Նազենի Հովհաննիսյանի արձագանքը Սոֆի Մխեյանի և Կարինայի պատրաստած ցնցող անակնկալին