Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 25-01-2025

Պետություն-եկեղեցի հարաբերությունները և ՀԴՄ-ն, Սրբազանի զգուշացումը, լկտիացած Ադրբեջանը. Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունվարի 25-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայի հայության մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է՝ պետության և եկեղեցու հարաբերությունները, մի շարք նրբություններ հաշվի չառնելով, այնպիսինն են, ինչպիսին պետք է լինեն։ «Պետությունը պետք է չխառնվի եկեղեցու գործերի մեջ, եկեղեցին պետք է չխառնվի պետության գործերի մեջ։ 2018-ից, երբ որ հեղափոխություն է եղել, շատերն ինձնից պահանջում էին, ասում էին ՀՀ-ում պետք է Հայ Առաքելական Եկեղեցին ունենա նոր Կաթողիկոս։ Հրապարակային էլ եմ ասել, ասել եմ ժողովուրդ կառավարության ինչ գործն է՝ Կաթողիկոսը ով պետք է լինի, որովհետև Կաթողիկոսը նախ Ամենայն Հայոց Կաթողիկոս է, իմ ինչ գործն է»,- շեշտել է նա և հավելել՝ եկեղեցին պետք է լինի թափանցիկ։ «Մենք պետությունում ունենք այդ օրենքը, երբ որ ինչ-որ բան ես վաճառում պետքա է տաս ՀԴՄ կտրոն, որը օրենք է, հարց է, իսկ եթե վաճառում ես մոմ, ինչի պետք է չտաս ՀԴՄ կտրոն»,- եզրափակել է կառավարության ղեկավարը։

«Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կարծում է, որ իշխանությունները հայտարարագրման միջոցով փորձում են վերահսկողություն սահմանել յուրաքանչյուր քաղաքացու վրա։ «Հայտարարագրման միջոցով փորձում են վերահսկողություն սահմանել յուրաքանչյուր քաղաքացու վրա, ոչ միայն տեղեկատվական իշխանություն են ունենալու՝ մուտք գործելով ձեր տներ, ոչ միայն անվտանգային խնդիրներով են ճնշելու, զրկելու են քաղաքացիական բոլոր իրավունքներից, այլ նաև տնեսական իմաստով թույլ չեն տալու գաղտնիություն պահել իր սեփական փոքրիկ տարածքում։ Մուտք են գործելու մարդկանց բանկային հաշիվներ, փորձելու են վերահսկողություն սահմանել, բոլոր առումներով բռնաճշնելու են»,- իր այսօրվա ուղիղ եթերում նշել է Սրբազանը։

Բագրատ Սրբազանն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանազատման նոր փուլին, համոզմունք հայտնել, որ այն մեր երկրի համար ուղղակիորեն դառնալու է մեծ գերեզմանաքար։ «Վերջերս նաև հայտարարություն եղավ այսպես կոչված սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ, հատկապես շեշտադրում էր, որ այն պետք է սկսի Հայաստանի հյուսիսային շրջաններից։ Այս պատճառով է սկսել «Տավուշն հանուն հայրենիքի» շարժումը, որը վերածվել է սրբազան պայքարի, ստեղծվել է այն միտումով, որպեսզի կասեցվի այս աղետալի գործընթացը, որը ուղղակիորեն դառնալու է մեր երկրի համար մի մեծ գերեզմանաքար, զրկելու է կենսունակությունից, ապրելու իրավունքից, գոյության իրավունքից»,- պնդել է նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից