Փաշինյանի տգիտությունը, բանակից «ազատվելու» նախագիծը հետաձգվեց, Պուտինը խելագարվել է․ Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 2 շաբաթ առաջ - 20:07 26-05-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մայիսի 26-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում Հայաստանի Սահմանադրությանը, ապա այդ դեպքում ինքը կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ և կհամոզի Հայաստանի ժողովրդին , որ դա պետք է երկարատև խաղաղության համար: Այս մասին կառավարության ղեկավարն ասել է «Երևանյան երկխոսություն» ֆորումի շրջանակներում՝ համոզմունք հայտնելով, որ խաղաղության գործընթացն ու պահը չպետք է բաց թողնվեն։ Փաշինյանը, հղում անելով փորձագետներին, քիչ հավանական համարեց, թե դատարանը խաղաղության պայմանագրի տեքստը հակասահմանադրական կճանաչի, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունության կանոնակարգի վերաբերյալ եզրակացությունից հետո: Բայց ինչպես Փաշինյանն ընդգծեց՝ դատարանը դատարան է: «Եվ Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, այդ դեպքում ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ, քանի որ այդ խաղաղության գործըթացը և խաղաղության պայմանագիրը չպետք է բաց թողնվեն, և կփորձենք և կհամոզենք մեր հասարակությանը, որ այդ փոփոխությունը արվի տևական և երկարատև խաղաղության հասնելու համար», - նշել է նա։

Ազգային ժողովի պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստը, որտեղ պետք է քննարկվեր իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած՝ նվազագույն ժամկետներով ծառայելու օրինագիծը, որը հանրության և փորձագետների կողմից մեկնաբանվում է որպես «բանակից ազատվելու» նախագիծ հետաձգվեց: Պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանն ասաց, որ դեռ պիտի քննարկվի նախագիծը, և որ նաև հանրային արձագանքն է պատճառը, որ որոշել են նորից քննարկել ու փոփոխություններ անել: Այսօր Ազգային ժողովում էր նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Ըստ Խաչատրյանի՝ նախարարությունն էլ առաջարկներ ունի: Թե ինչ առաջարկներ է արել ՊՆ-ն, դեռ չեն հրապարակում: Միաժամանակ նախագծից չեն հրաժարվում՝ այն համարելով կարևոր ու անհրաժեշտ: ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ավելի ուշ հայտնեց, որ նիստը հետաձգվել է, քանի որ խմբակցության մի քանի անդամ չէր կարողացել ներկա գտնվել: Սակայն, նրա խոսքով՝ արտահերթ նիստ կհրավիրվի մինչև հունիս, որտեղ էլ կքննարկվի այն, իսկ հունիսի երկրորդ կեսին՝ արդեն 2-րդ ընթերցմամբ կքննարկվի: Նման դեպքում, նախագծի հեղինակի ներկայացմամբ, փաթեթը այս տարի զորակոչվող զինծառայողների վրա արդեն կարող է տարածվել: Նախագծով առաջարկվում է մեկ ամիս ծառայելու համար՝ 24 միլիոն, չորս ամսվա դեպքում՝ 18 միլիոն դրամ վճարել: Կառավարությունը հավանություն է տվել մեծ աղմուկ հանած օրինագծին:

Պաշտպանության հանձնաժողովի անդամներից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի համար անհասկանալի էր, որ քննարկումն ընդամենը 2 րոպե առաջ չեղարկվեց, հատկապես, երբ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում էր։ «Նաև հասկանալի է, որովհետև իշխանության համար պարզ էր, որ այսօրվա քվեարկության արդյունքում հանձնաժողովում ձայները բաշխվելու են այնպես, որ հանձնաժողովը տալու էր բացասական եզրակացություն, նաև հասկանալի էր, որ հանրային մեծ ընդվզում կա և տարբեր հասարակական, քաղաքական գործիչներ, հանրային գործիչներ, ընդհուպ մինչև մարդու իրավունքների պաշտպանը տվել են իրենց բացասական եզրակացությունը»,- ասաց նա։ Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց նաև, որ հետամուտ են լինելու, որ այս հարցը ընդմիշտ ՀՀ օրակարգից դուրս բերելու համար: «ՀՀ զինված ուժերը բոլորին են, բոլորը պարտավոր են ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, պետական մարմինները, եթե ասում են, որ կոռուպցիա կա, պարտավոր են արմատախիլ անել, բայց բոլորը հայրենիքի նկատմամբ ունեն նույն պարտականությունները, անկախ սոցիալական, ռասայական և այլ կատեգորիաներից»,- նկատեց նա։

7 տարի առաջ, երբ Փաշինյանը գալիս էր իշխանության, թեզերը հետևյալն էին՝ ՀՀ քաղաքացին ունի բավարար կրթություն, ունի բավարար գիտելիքներ և հմտություն, միայն թե նրան թալանում են, դրա համար նա չի կարողանում զարգանալ, աճել, հարստանալ: Այս մասին հայտարարել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը: «7 տարի հետո, փաստորեն, նրանք հասկացան, որ միակ խնդիրը ոչ թե նրա մեջ է, որ Հայաստանի կառավարության ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, այլ ասաց, որ ՀՀ քաղաքացին տգետ է, անաշխատունակ և ոչ աշխատասեր է, դրա համար չի կարողանում հարստանալ և զարգանալ, այդ թվում ասաց՝ աղքատությունը ձեր գլխում է: Հայտարարեց, որ անգլերենի չիմացությունը բացասաբար է անդրադառնում մոշի աճեցման վրա: Այս բոլոր ձևակերպումները, ինչի մասին խոսում եմ, դրանք կրթության մասին չեն, դրանք գալիս են հիմնավորելու այն թեզը որ տգիտության մասին է»,- նկատել է Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

14:37 Շատ կցանկանայի, որ Ռուբեն Հախվերդյանն ինձնից լսի, թե ինչ է նշանակում «կրթվելը նորաձև է»․ Աննա Հակոբյան
15:38 «Դալմա մոլի» կանանց զուգարանում տղամարդը գաղտնի նկարահանել է և բռնվել
12:37 Իշխանությունը նման է փողոցի այն տղային, ով ասում է` մի խփեք, ամեն ինչ կանեմ.  դերասան
17:51 Մեր գեղումը 50 «սուբահ» տղա ունենք, պարապ են, ամուսնանում չեն. քարինջեցի
14:53 Մարդկության պատմության մեջ միակ ինկոգնիտո ոջիլը. Աննա Հակոբյանը շարունակում է վիրավորել
17:25 Ինչո՞ւ է Հայաստանում բրուցելոզը տարածվում․ պարզաբանում է առողջապահության փորձագետը
19:17 Մանկատան մահացած սանին տուն չեն տալիս, որովհետև ողջերին էլ չեն տվել. մի պատմություն
21:12 Ապականվածը փորձում է ապականել մեր հավատքը, որ պատմության դասագրքերում ժամանակները համարվեն ապականված, ոչ թե ինքը
13:50 Ես ասացի այո․ դերասանուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է
12:05 Նորմա՞լ է, որ մեքենան թnւյնում է բոլորիս, ի՞նչ է նշանակում՝ կատալիզատորը հանել են, որ խնայեն. Ավինյան