Փաշինյանի «պատմական» այցը Թուրքիա, բանակից փողով «չեն ազատվի», Ալեն Սիմոնյանն ուրախ է․ Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 4 ժամ առաջ - 20:19 17-06-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունիսի 17-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Թուրքիա՝ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։ «Այցը հաստատեցի, բայց մնացած մանարամասների համար դիմեք վարչապետի մամուլի ծառայությանը»,-նշեց Սիմոնյանը՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ Էրդողանն է հրավեր ուղարկել Փաշինյանին։ Ալեն Սիմոնյանը միևնույն ժամանակ Փաշինյանի այցը Թուրքիա «պատմական» է որակել։ «Այդ ընթացքում տարածաշրջանային բոլոր հարցերը քննարկվելու են։ Կարծում եմ՝ այդ այցը պատմական է, քանի որ ՀՀ ղեկավարն առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու»,-ասել է նա։ Հիշեցնենք՝ վերջին անգամ Փաշինյանը Թուրքիայում եղել էր աշխատանքային այցով՝ 2023-ի հունիսի 3-ին, երբ մեկնել էր Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու։

Ազգային ժողովն այսօր միաձայն՝ 87 դեմ ձայներով, մերժեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի սկանդալային նախագիծն ԱԺ լիագումար նիստերի օրակարգում ընդգրկելու հարցը, որով նա առաջարկում էր խոշոր գումար վճարլու դիմաց բանակում 1 կամ 4 ամիս ծառայել։ Ընդամենը երեկ Սարգսյանը վստահություն էր հայտնել, որ նախագիծը կներառվի օրակարգում, քանի որ պատգամավորների մեծամասնությունը կողմ են դրան։ Այսօր՝ ինքը Սարգսյանը դեմ քվերակեց սկանդալային նախագծին։ Հիշեցնենք, որ սկանդալային նախագծով Հայկ Սարգսյանը հետևյալ գնացուցակն էր առաջարկում Հայաստանի 18-32 տարեկան Հայաստանի քաղաքացիներին. ծառայել մեկ ամիս ու վճարել 24 միլիոն դրամ, այսինքն՝ ավելի քան 60 հազար դոլար, կամ՝ 4 ամիս և վճարել 18 միլիոն դրամ՝ ավելի քան 47 հազար դոլար:

Ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանն արձագանքել է Հայ Առաքելական եկեղեցու դեմ քաղաքական իշխանությունների սկսած արշավին։ «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»,– News.am-ի հետ զրույցում ասել է Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանին հայհոյախառն գրառմամբ արձագանքել է Նիկոլ Փաշինյանը, որը եթերային էթիկայից ելնելով չենք կարող մեջբերել, սակայն այն կարող եք տեսնել ձեր էկրաններին։

Փոխարենը Նիկոլ Փաշինյանն խորհրդարանում անպատասխան է թողել լրագրողների հարցերը և հեռացել։ Լրագրողները ֆիքսել են, որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ի սրճարանում զրուցում էր Ալեն Սիմոնյանի և ՔՊ պատգամավորների հետ: Երբ կառավարության ղեկավարը հեռանում էր խորհրդրանից, լրագրողներից մեկը նրան հարց ուղղեց․ «Որքա՞ն եք խուսափելու լրագրողների հարցերից»։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ավանդաբար միշտ խուսափում եմ, թող այդպես էլ մնա»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:05 Կտրիճ Ներսիսյան, էն պոռնկաբարո Արշակ «սրբազանիդ» ասա վեր ընկնի տեղը. Փաշինյան
08:30 «Քոչարյան, հանցագործ» գոռացողը 7 տարի անց կալանավորվել է խոշտանգման հոդվածով. Փաստ
18:45 Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի. Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի ձերբակալության մասին
20:48 Էֆենդի Փաշինյանը փորձում է ձերբակալել համայն հայության իրական պաշտպան Սամվել Կարապետյանին. Մարգարիտա Սիմոնյան
18:02 Քիչ առաջ Երևանում ձերբակալել են գործարար, բարեգործ Սամվել Կարապետյանին
12:50 Ապառիկով հեռուստացույց գնող Արարատ Միրզոյանի կինը 2024-ին արտադրված BMW է գնել 
09:10 Օգոստոսի 1-ից կտուժեն աղքատը, ներգաղթյալն ու տոկոսի տակ մնացածը
11:17 Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել
22:13 Հյուսիսից ստացած դասական «մետոդիչկայով» որոշել է հայաստանյան ներքին օրակարգերին խառնվել, թե բա՝ «մենք մեր ձևով ենք միջամտելու»
20:09 Սամվել Կարապետյանի տան բակից քարշակով դուրս են բերվում կայանված մեքենաները