Ավելին 1 տարի առաջ - 11:25 26-05-2025

Արգենտինայում ֆիլմի ցուցադրության ժամանակ առաստաղը փլուզվել է հանդիսատեսի վրա. People

Արգենտինայի Լա Պլատա քաղաքի «Օչո» կինոթատրոնում դժբախտ դեպք է տեղի ունեցել «Վերջնական նպատակակետ. Արյան կապեր» ֆիլմի ցուցադրության ժամանակ։ Կինոթատրոնի առաստաղի մի հատված անսպասելիորեն փլուզվել է, և բետոնե սալը ընկել է հանդիսատեսներից մեկի վրա։

Տուժածը՝ 29-ամյա Ֆիամմա Վիլյավերդեն, կինոթատրոն էր այցելել դստեր և ընկերուհու հետ՝ իր ծննդյան օրը նշելու նպատակով։ Լսելով բարձր ձայն` նա սկզբում կարծել է, թե դա ֆիլմի հատուկ ձայնային էֆեկտ է։ Սակայն մի քանի վայրկյան անց կինոթատրոնի առաստաղից պոկված բետոնե սալը ընկել է ուղիղ նրա վրա։

Նշվում է, որ երիտասարդ կնոջը փրկել է այն հանգամանքը, որ այդ պահին նա թեքվել էր դեպի բազկաթոռը՝ խուսափելով ավելի լուրջ վնասվածքից․ հարվածը դիպել է նրա ոտքին, ոչ թե գլխին։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են