Ավելին 1 տարի առաջ - 11:03 26-05-2025

Քիմ Քարդաշյանին կողոպտած տղամարդիկ դատապարտվել են, սակայն ազատ արձակվել. BBC

Փարիզի դատարանը դատավճիռ է կայացրել Քիմ Քարդաշյանին 2016 թվականին զինված կողոպուտի ենթարկած ավազակախմբի գործով։ Չնայած բոլոր մեղադրյալները ճանաչվել են մեղավոր, նրանց բոլորին հաջողվել է խուսափել իրական ազատազրկումից։

Բանդայի առաջնորդը՝ 69-ամյա Աոմար Այթ Կեդաշը, դատապարտվել է ութ տարվա ազատազրկման, որից հինգ տարին՝ պայմանական։ Սակայն դատավճռի հրապարակումից անմիջապես հետո նա ազատ է արձակվել, քանի որ դատարանը հաշվի է առել նրա կողմից կալանքի տակ արդեն անցկացրած ժամանակը։

Կողոպուտի մյուս մասնակիցները ևս մեղավոր են ճանաչվել, սակայն ազատ են արձակվել իրենց առողջական ծանր վիճակի պատճառով․ նրանցից մեկը լիովին խուլ է և հազիվ է խոսում, մյուսը ունի քաղցկեղ, երրորդը տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ և այլն։ Դատավորը նշել է, որ նրանք, ամենայն հավանականությամբ, հասարակության համար այլևս սպառնալիք չեն։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը զինված կողոպուտի էր ենթարկվել 2016 թվականին՝ Փարիզում անցկացվող նորաձևության շաբաթվա ընթացքում։ Զինված անձինք ներխուժել էին նրա հյուրանոցի համար, կապել նրան և գողացել թանկարժեք զարդեր՝ ընդհանուր մոտ 10 միլիոն դոլար արժողությամբ։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են