Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 11:30 25-05-2025

«Համբալը» վիրավորական է․ Փաշինյանն էրես ա առել․ հարցում

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մայիսի 15-ին վարույթ է հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ: Մայիսի 7-ին վարչապետն ու Կառավարության անդամները խորհրդարանում պատգամավորների հարցերին էին պատասխանում:

Ընդդիմադիր մի քանի պատգամավորներ հարցրեցին՝ ինչո՞ւ են անհետևանք մնում իշխանական տարբեր պաշտոնյաներին առնչվող և կոռուպցիոն կասկած պարունակող մամուլի հրապարակումները: Սրան ի պատասխան վարչապետը հայտարարեց՝ մամուլը դատական իշխանություն չէ, իսկ եթե մամուլի հրապարակումներով առաջնորդվեն, ապա «սաղիդ պտի տանեմ լցնեմ ԱԱԾ-ի պադվալը»։

Վարչապետն ընդդիմադիրներին հորդորեց «վեր ընկնել տեղն» ու «չուտել իր ներվերը», Փաշինյանը նաև նրանց «համբալ»-ով դիմեց։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ «համբալը» վիրավորակա՞ն է»։

Հարցվածների մեծամասնությունը նշեց, որ բնականաբար այդ բառը վիրավորական է։ Հարցվածների մեծ մասը նշեց, որ չի հետևում, որոշներն էլ ասացին, որ դա պարզապես արհեստական կազմակերպված բան է։

«Իհարկե վիրավորական է»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանն ամոթ չունի։ «Իհարկե, Փաշինյանը ոչ նամուս ունի, ոչ ամոթ ունի, ոչ աբուռ ունի, էրես ա առել սարսափելի,իրան դրել ա Հիտլերի տեղը»,- նշեց նա։

«Ինքն ա համբալի մեկը»,-պատասխանեց մեկ այլ հարցված։ Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` սարսափելի է, երբ իրար նման բառով են դիմում։ «Բա ինչ ա, էդ ինչ բառ ա, մեր լեքսիկոնում էդ բառը սարսափելի ա։ Ինչ ասես ասում են իրար»,- ասաց նա։

«Փաշինյանը կիրթ ա, դրա համար նման բառերով ա դիմում»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
09:07 Դրախտային են այն բաժինները, որ բաղկացած են պետից, աշխատողից, վարորդից ու հավաքարարից
17:45 Վարդևանյանը չկարողացավ զսպել ծիծաղը. «Զսպեք Ձեզ»
22:25 Հրաչ Մուրադյանն ու կինը դստերը դպրոց են ճանապարհել. նոր կադրեր աստղային ընտանիքից
15:51 Բերման են ենթարկել. բլոգեր Նարե Հովսեփյանի վրա հարձակված անձը հայտնաբերվել է