Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:11 25-05-2025

Արճիսի շուկան՝ դատարկ. կարկուտի հասցրած վնասները

Օրեր առաջ Տավուշի և Լոռու մարզերում ուժեղ կարկուտ է տեղացել, ինչի հետևանքով մեծ վնաս է կրել Արճիս բնակավայրը։

Հիմնականում պտղի մշակությամբ զբաղվող գյուղացիներն ամեն տարի մայիսից մինչև նոյեմբեր Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհին հատապտուղ ու միրգ են վաճառում:

Սակայն արճիսցիներն այս տարի վաճառելու գրեթե ոչինչ չունեն։ Ճանապարհամերձ շուկան նախորդ տարիներին կեռասի, թթի, ելակի առատությունից աչք էր ծակում։

Հիմա շուկան դատարկ է, և միայն մեծ ծառերի տակ կարկուտից ինչ-որ չափով պաշտպանված ելակ է վաճառվում, թեև դրանց տեսքն էլ նախկինի նման չէ. հատապտուղների մեծ մասը վնասված է։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ