Ադրբեջանը Սուրբ Ծննդին զարդարել է դատարկ Ստեփանակերտի ամբողջովին դատարկ հիվանդանոցը. Լինդսի Սնել
Լրագրող Լինդսի Սնելը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից տեղեկացրել, որ Ադրբեջանը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ զարդարել է Ստեփանակերտի գրեթե ամբողջությամբ դատարկ հիվանդանոցը։
Տեսանյութում նա ցույց է տվել Ստեփանակերտի դատարկ հիվանդանոցը՝ Սուրբ Ծննդյան զարդարանքներով և Ադրբեջանի դրոշներով։