Արցախի խորհրդարանի նիստում Բաքվում գերության մեջ գտնվող Դավիթ Իշխանյանի փոխարեն ԱԺ նախագահ է ընտրվել պատգամավոր Աշոտ Դանիելյանը:
ԱԺ նիստին մասնակցել են բոլոր 5 խմբակցությունները, 28 պատգամավոր, նա ընտրվել է միաձայն:
Աշոտ Դանիելյանը բազմիցս հանդես է եկել հրապարակային ելույթներով՝ ծանր քննադատության ենթարկելով իշխանության քաղաքականությունն Արցախի հարցում:
Արցախի ԱԺ խոսնակի ժ/պ Գագիկ Բաղունցը, ըստ հայտնի տեղեկությունների, շարունակելու է փոխնախագահի պարտականությունները: