Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 18:42 22-05-2025

Բորելը Նեթանյահուի կառավարությանը մեղադրել է «ցեղասպանության» մտադրության մեջ

ԵՄ դիվանագիտության նախկին ղեկավար և Բարսելոնայի միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի (CIDOB) ներկայիս նախագահ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Գազայի հատվածում օգտագործված ռումբերի կեսն արտադրվել է Եվրոպայում:

Նա նաև Բենիամին Նեթանյահուի կառավարությանը մեղադրել է «ցեղասպանության մտադրության» մեջ։

Այս մասին նա ասել է Cadena Ser ռադիոկայանին տված հարցազրույցում:«Եթե Եվրոպան ցանկանար, ապա Իսրայելի վրա ազդեցության շատ լծակներ կունենար։ Ռումբերի կեսը, որոնք ընկնում են Գազայի վրա, Եվրոպայում արտադրված ռումբերն են»,- ասել է նա։

Բորելի խոսքով՝ իսրայելական իշխանությունների գործողությունները վկայում են գիտակցաբար Պաղեստինի բնակչությանը բնաջնջելու նպատակի մասին։

«Ցեղասպանությունը իրավական սահմանում է, որը կորոշի դատարանը, բայց ես կասկած չունեմ, որ կա ցեղասպանության մտադրություն…. Երբ լսում ես, թե ինչ են ասում Իսրայելի կառավարության նախարարները, և տեսնում, թե ինչ են անում նրանք, կասկած չի մնում, որ կա ցեղասպանության նպատակ»,- ասել է նա։

Նա պաշտպանել է Եվրամիության նախաձեռնությունը՝ վերանայելու Իսրայելի հետ ասոցացման համաձայնագիրը և այն համարել է «ուշացած, բայց անհրաժեշտ»։

Ամենից շատ դիտված

09:58 Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում 50-ամյա տղամարդը մոտ 8 ամիս է՝ գիշերում է ավտոմեքենայում
17:52 ՌԴ-ն առգրավում է հայկական ավտոմեքենաները. մինչև 300 հազար ռուբլի են պահանջում
14:15 Չսափրված զինծառայողներ՝ Պապիկյանի ստուգայցի կադրերում
09:00 Սեդրակ Քոչարյանի կնոջ եղբոր եկամուտները եռապատկվել են
21:28 Բնական գազը հասել է Երազգավորս, բայց ոչ բոլորի տուն․ միացման ծախսը բնակիչների վրա է
12:13 Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
15:50 Հայաստանից Թուրքիա ճանապարհն անվանվել է «Նիկոլ Փաշինյանի քայլուղի»
13:47 Ալեն Սիմոնյանը կարձագանքի Ռուբեն Վարդանյանի կնոջ առաջարկին միայն տարբեր լրագրողների հետ հանդիպմանը
14:21 Գագիկ Խաչատրյանի կյանքի և առողջության համար լրջագույն վտանգ է առաջացել. փաստաբան
23:59 Ռուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն. Թրամփ