Իսպանիայում սպանվել է Յանուկովիչի նախկին խորհրդական Անդրեյ Պորտնովը
copy image url

Իսպանիայում սպանվել է Յանուկովիչի նախկին խորհրդական Անդրեյ Պորտնովը

Մամուլ Արտաքին 4 ժամ առաջ - 09:35 22-05-2025
Իսպանիայում սպանվել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի խորհրդական, փաստաբան և Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Անդրեյ Պորտնովը։ Նա 52 տարեկան էր։

Սպանությունը տեղի է ունեցել Մադրիդի Պոսուելո դե Ալարկոն քաղաքի Ամերիկյան դպրոցի մոտ, երբ Պորտնովը երեխաներին էր ուղեկցում դպրոց։ Անհայտ անձը կրակել է նրա ուղղությամբ՝ չորս անգամ կրծքավանդակին և մեկ անգամ գլխին։

Իսպանական իրավապահ մարմինները շարունակում են հետաքննությունը։ Սպանության դրդապատճառները դեռ հայտնի չեն։