Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:36 23-05-2025

Ակնաղբյուրից մինչև Գորիս. արցախցի կնոջ պատմությունը

Երջանիկ Համբարձումյանը Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղից է։

«Իմ միակ ցանկությունն այն է, որ Արցախը ազատ լինի, առանց ադրբեջանցիների, ու մենք հետ վերադառնանք մեր հող ու տուն»,- ասում է տիկին Երջանիկը:

Տեղահանման ցավը դեռ չի մեղմանում․ նա ժպտում է՝ հանգիստ, բայց աչքերում խոր, չմարող ցավ կա։

«Չեմ հավատում ոչ պետությանը, ոչ էլ եկեղեցուն։ Հույսս կտրել եմ։ Եթե ունենայինք իսկական պետություն, և աշխարհն աչքերը փակ չպահեր, այսօր այս օրին չէինք լինի»,- ասում է նա՝ հակիրճ, բայց ծանր խոսքով։

Սակայն նույնիսկ այդ հուսախաբության մեջ նա շարունակում է անել այն, ինչ գիտի ամենալավը՝ ժենգյալով հաց թխել։ Նվիրական երազանք ունի՝ վերադառնալ Արցախ աշխարհ։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են