Միտք Ներքին 1 տարի առաջ - 16:02 21-05-2025

Երեխաների առևանգման բոլոր դեպքերը հերքվել են, բայց չենք իմացել․ Արամ Գևորգյան

Բլոգեր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեխաների առևանգման դեպքի հետ կապված ՆԳՆ-ն հայտնում է, որ Հայաստանում երեխաների առևանգման դեպքեր չեն գրանցվել։ Խոսքը, ոնց հասկացա, տասնամյակների մասին է։ Ես էլ իմ գիտակից կյանքում չեմ հիշում, որ ինչ որ երեխայի առևանգեին։ Ինձ ծանոթ միակ դեպքը 1985 թվականին Հոկտեմբերյանից առևանգված, ապա կյանքից զրկված 4-րդ դասարանի երկվորյակ տղաների գործն է։ Դրանից հետո չեմ հիշում։

Ստացվում է, որ այն բոլոր խուճապ տարածող նյութերը, որոնք այս ընթացքում տարածվել են համացանցում, ամբողջովին հերքվել են, բայց դրանց մասին չենք իմացել...

Ահազագն էր եղել, որ մի տարեց մարդ հենց նոր երեխա գողացավ։ Հետո պարզվել էր, որ նա երեխայի հայրն է եղել, պարզապես տարիքով է եղել, ու թվացել է, թե առևանգում է...

Վերջերս էլ Գորիսում տեղեկություն էր տարածվել երեխաներին առևանգելու փորձի մասին։ Նշվել էր, թե երեխաներին ինչ-որ բան է տրվել, նրանք թունավորվել են, հիվանդանոց են տեղափոխվել։ Պարզվել էր, որ նման բան չի եղել. ընդամենը քաղցրավենիք տեղափոխող առաքիչը երթուղու ճանապարհին դպրոցի մոտ կանգ է առել, սուրճ է խմել։ Մոտակայքում երեխաներ են եղել ու նրանց հյուրասիրել է կոնֆետներ։ Աղմուկից ու վարորդին հայտնաբերելուց հետո ինքն էլ զարմացել էր, թե ինչու է նման աղմուկ բարձրացել ու խոստացել էր այլևս երեխաներին կոնֆետ չհյուրասիրել։

Բնականաբար պետք է ծնողները, անցորդները ուշադիր լինեն. փորձանքը մեկ անգամ է պատահում, բայց ՆԳՆ-ն էլ պարտավոր է գոնե հանրությանը իրազեկել, թե ամեն նման մի լուրը հետո ինչ հանգուցալուծում ունեցավ։ Թե չէ խուճապը տարածվում է, ՆԳՆ-ն անգիր արած տեքստը դնում ա, որ պարզում են դեպքի մանրամասները, ու անցնում, գնում։ Տարին մեկ էլ հայտարարում, որ սաղ սուտ ա եղել։ Դա ժամանակին պետք է հայտնել, որ մարդիկ ապահով զգան իրենց։

Չնայած հիմիկվա երեխաները միամիտ չեն, բայց ամեն դեպքում հավելյալ զգոնությունը չի խանգարի։ Պետք չէ փոքր երեխային միայնակ հեռու տեղ ուղարկել, պետք է զգուշացնել անծանոթների հետ կոնտակտ չհաստատելու, ուտելիք չվերցնելու կարևորության մասին։ Նման դեպքեր, փառք Աստծո, դեռ չեն եղել, բայց էլի եմ ասում՝ ավելորդ զգուշավորությունը դեռ ոչ ոքի չի խանգարել։ Պետք չի դեպքը լինի, հետո նոր ուշադիր լինեն։ Էրեխուն տեղ ուղարկելուց կամ մենակ թողնելուց առաջ միշտ մտածեք, որ ինչ որ դեպք արդեն եղել է ու առաջնորդվեք դրանով»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը