Ուղիղ եթեր
Բղավոցներ, լեզվակռիվ․ ակցիայի մասնակիցները կոնֆլիկտ են հրահրում ԶԼՄ ներկայացուցիչների հետ
copy image url

Բղավոցներ, լեզվակռիվ․ ակցիայի մասնակիցները կոնֆլիկտ են հրահրում ԶԼՄ ներկայացուցիչների հետ

Ներքին 5 ժամ առաջ - 12:15 21-05-2025
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը և այլք ակցիա են իրականացնում ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց՝ ընդդեմ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ով այս պահին հանդիպում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ, բողոքի ակցիայի մասնակիցները կոնֆլիկտ են հրահրում ԶԼՄ ներկայացուցիչների՝ լրագրողների և օպերատորների հետ։ Բղավում են, որոշներին անվանում «Պուտինի TV»։

Ոստիկանները փորձում են նրանց հեռացնել շենքի դիմացից՝ հայտնելով, որ ըստ արարողակարգի, այդտեղ միջոցառում է նախատեսված, և որ ակցիան շարունակեն դիմացի մայթին։