Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:11 20-05-2025

Ծիծաղելի է, երբ անբարոյականը խոսում է բարոյականությունից, տգետը` կիրթ լինելուց, փնթին` մաքրությունից, անհայրենիքը` հայրենիքից

Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Աննա Հակոբյանը նեղվում է, որ թիրախավորում են իր երեխաներին, բայց հեչ չէր նեղվում, երբ թիրախավորում էին Էդուարդ Շարմազանովի, Միքայել Մինասյանի, Լևոն Քոչարյանի ու այլոց երեխաներին:

Նեղվում է, երբ թիրախավորում են իրենց ընտանիքին, բայց հեչ չէր նեղվում, երբ տարիներ շարունակ թիրախավորում էին ու շարունակում են թիրախավորել այլոց ընտանիքներին:

Նեղվում է, երբ իրեն անվանում են փնթի էգ, իսկ ոչ պաշտոնական ամուսնուն` գեղցի, մոռանալով, որ իրենց հասցեին ինչ էլ հնչի շատ մեղմ «դատավճիռ» է:

Նեղվում է երեխաների թիրախավորումից, բայց այլոց երեխաներին հազարներով սպանելուց չնեղվեցին: Այլոց երեխաներին իրենց ծնողներից թաքուն անատոմիկներում կամ ապայկայի սառնարաններում պահելուց չնեղվեցին: Այլոց երեխաներին կտոր-կտոր վերադարձնելուց չնեղվեցին: Այլոց երեխաներին Բաքվի բանտերում անտեր թողնելուց չնեղվեցին: Այլոց երեխաներին անտուն ու անհայրենիք թողնելուց չնեղվեցին: Հենց իրենց հասավ հերթը` վուալյա, նեղվում են:

Ծիծաղելի է, երբ անբարոյականը խոսում է բարոյականությունից, տգետը` կիրթ լինելուց, անաստվածը` եկեղեցուց, սրիկան` պետությունից, փնթին` մաքրությունից, անհայրենիքը` հայրենիքից»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից