Ներքին 1 տարի առաջ - 16:38 20-05-2025

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արսեն Հովհաննիսյանի երդման արարողությունը:

Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորին և մաղթել հաջողություններ: