Ներքին 1 տարի առաջ - 16:20 20-05-2025

Նման պիղծ մարդ չեմ տեսել. 2-ամյա Տիգրանի հայրը պնդում է՝ իրենից գումար չեն պահանջել

Մայիսի 4-ին Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում անհետացած 2-ամյա Տիգրանի հայրը՝ Արթուր Մանուկյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում կիսվել է որդու անհետացման դեպքի վերաբերյալ իր մտահոգություններով։

Նրա խոսքով, չնայած փրկարարները ջանքեր են գործադրում՝ որոնելով Տիգրանին Մարմարիկ գետում և ՀՀ այլ տարածքներում, մինչ այժմ որևէ հետք չի հայտնաբերվել։

«Կատու են հանել, շուն են հանել, գառ են հանել, հորթ են հանել, շուն են հանել, բայց փաստն այն է, որ երեխան չկա ու չկա։ Ոչ մի վարկած էլ չեմ բացառում։ Կարող է տարել են։ «Կարող ա»-ն ո՞րն է, էսօր հակված ենք նրան, որ ավելի շատ երեխուն տարել են»,- ասել է հայրը։

Միաժամանակ նա նշել է, որ թշնամի չունի, որևէ մեկին չի կասկածում, որ կարող էր նման բան անել։ Որոնումներ կատարվել են բոլոր հնարավոր ու անհնար տեղերում։

«Մարմարիկի չէ, երևի Հայաստանի տարածքում նման բան չի եղել է, որ էս ծավալի աշխատանքներ իրականացվեն ու ոչ մի հետք չգտնեն»,- ասել է Տիգրանի հայրը։

Նա նաև խնդրանքով է դիմել հայրենակիցներին։ Իրենք որևէ դրամահավաք չեն նախաձեռնել, ոչ մի հաշվեհամար չեն բացել, դրա անհրաժեշտությունը չկա։

«Եթե պետք լինի, ես անձամբ կդիմեմ որևէ լրատվականի միջոցով։ Մի հավատացեք ոչ մեկի, փող մի փոխանցեք։ Նման պիղծ մարդ չեմ տեսել։ Իրենց չեմ ցանկանա այն ցավը, որը ես ապրում եմ»,-ասել է Տիգրանի հայրը։

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին ժամը 10:00-11:00 ընկած հատվածում, Ծաղկաձոր խոշորացված համայնքի Մարմարիկ գյուղում լուրեր տարածվեցին, որ 2 տարեկան Տիգրանն ընկել է Մարմարիկ գետը։

Ամենից շատ դիտված

22:00 Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական
20:43 Չարչրկված բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հորաքրոջը
19:00 «Բուդկչիներին»` ոչինչ, հարուստներին` 2091.9 քմ ինքնակամ շինություն
19:48 Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
22:09 Շենգավիթում հերթական անգամ թալանել են «Հավերժություն» սգո սրահը. կասկածյալի ինքնությունը պարզվել է
21:05 ՆԳՆ-ն պնդում է՝ Անի Ավետիսյանի ահազանգին արձագանքել են 10 րոպեի ընթացքում․ Ազատություն
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
20:04 Օրական 1,1 մլրդ դրամ․ ուր է տանում Հայաստանի պարտքային բեռը