Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:32 20-05-2025

 Դուրովը մերժել է Telegram-ի վրա ճնշումը՝ Ռումինիայի ընտրություններից առաջ

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտնել է, որ Արևմտյան Եվրոպայի մի երկիր՝ մասնավորապես Ֆրանսիան, փորձել է ճնշում գործադրել իր վրա՝ պահանջելով արգելափակել ընդդիմադիր ալիքները Ռումինիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախօրեին։

Դուրովը հրաժարվել է՝ ընդգծելով. «Մենք չենք սահմանափակի ռումինացիների խոսքի ազատությունը։ Կամ ունեք ազատություն և արդար ընտրություններ, կամ չունեք»։

Նրա խոսքով՝ չի արգելափակել ընդդիմադիր ձայները Ռուսաստանում, Բելառուսում կամ Իրանում, և նույնն է անելու Եվրոպայում։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն Դուրովի հայտարարությունները «կեղծ» է անվանել՝ հերքելով Ռումինիայի ընտրություններին միջամտելու որևէ փորձ։