Ուղիղ եթեր
Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ
copy image url

Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

Սպորտ 3 ժամ առաջ - 18:30 19-05-2025
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Սլովակիան ներկայացնող «Սլովան» ակումբի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է Սլովակիայի առաջնության ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:

Բարսեղյանը ստացել է նաև մրցաշրջանի լավագույն ռմբարկուի մրցանակը՝ այն կիսելով իր թիմակից Դավիդ Ստրելեցի հետ:

Տիգրան Բարսեղյանը «Սլովան»-ի կազմում մասնակցել է Սլովակիայի առաջնության 30 խաղի` դառնալով 20 գոլի հեղինակ: