Երևանի Սիլվա Կապուտիկյան փողոցում տրանսպորտային միջոցների բախման հետևանքով բռնկված հրդեհը մարվել է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հրդեհ է բռնկվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության շենքի մոտակայքում։ Լրատվամիջոցները գրել էին, որ հրդեհից առաջ պայթյուններ են լսվել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` հրդեհի պատճառը 4 տրանսպորտային միջոցների բախումն է, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։
«Հրդեհը մեկուսացվել է 16։50-ին, մարվել՝ 17։08-ին»,– ասված է ՆԳՆ–ի հաղորդագրությունում։
Նախնական տվյալներով` տուժածներ չկան։