Ներքին 1 տարի առաջ - 12:38 19-05-2025

ՄԻՊ-ն ընդունել է Արցախում պատերազմի ու վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով գտնվելու վայրն անհայտ անձանց հարազատներին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 15-ին հերթական հանդիպումն է ունեցել գտնվելու վայրն անհայտ անձանց ընտանիքների անդամների հետ:

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ այս անգամ Պաշտպանն ընդունել է 2023 սեպտեմբերի 19-20-ին ռազմական գործողությունների, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով գտնվելու վայրն անհայտ անձանց հարազատներին:

Հանդիպումը կրել է խորհրդապահական բնույթ։

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ հարազատների կողմից բարձրացված` մարդու իրավունքներին առնչվող և հումանիտար հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո և մանդատի շրջանակներում շարունակվելու են տարվել համապատասխան աշխատանքներ։

Պաշտպանն ընդգծում է, որ իրավասու մարմինների կողմից շարունակական քայլեր պետք է ձեռնարկվեն գտնվելու վայրն անհայտ անձանց ճակատագրերը պարզելու, ինչպես նաև նրանց հարազատների բոլոր իրավունքների երաշխավորման ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ