Արտաքին Մամուլ 1 տարի առաջ - 13:05 17-05-2025

 ԱՄՆ-ն քննարկում է հեռուստաշոու, որտեղ ներգաղթյալները կպայքարեն քաղաքացիության համար. The Guardian

ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարությունը քննարկում է հեռուստաշոուի գաղափար, որտեղ ներգաղթյալները կմրցեն ամերիկյան պատմության ու ավանդույթների վերաբերյալ իրենց գիտելիքներով՝ քաղաքացիություն շահելու համար։ Գրում է The Guardian-ը։

Շոուն կարող է համադրվել հանրային հայրենասիրության գաղափարի հետ։ Նախարարության խոսնակն այն անվանել է «ամերիկացի լինելու տոնակատարություն»։ Նախաձեռնությունը այժմ քննարկման փուլում է և դեռ չի հաստատվել։

Այս լուրերը ի հայտ եկան Թրամփի ներգաղթի խստացման քաղաքականության ֆոնին։ Ներկայիս նախարար Քրիստի Նոեմը քննադատվել է թեմայի նկատմամբ իր շոուային մոտեցման համար։