Ներքին 1 տարի առաջ - 19:49 16-05-2025

Չինաստանը սարքավորումներ է նվիրաբերել Վ. Սարգսյանի անվ. ռազմական ակադեմիային

Մայիսի 14-ին ռազմական ակադեմիան հյուրընկալել էր Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին։

Այցի ընթացքում դեսպանը ծանոթացել է ակադեմիայի գործունեությանը և կրթական ծրագրերին, ինչպես նաև շրջայց կատարել ակադեմիայում։

Ի նշան շարունակական և արդյունավետ համագործակցության՝ դեսպանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության անունից տեխնիկական սարքավորումներ է նվիրաբերել ռազմական կրթօջախին։