Ներքին 1 տարի առաջ - 17:12 16-05-2025

Մերձավանի դեպքը ծաղկեփունջ էր. Արմավիրի դպրոցներում ավելի խայտառակ իրավիճակ է. ահազանգ

Oragir.News-ն ահազանգ է ստացել Արմավիրի մարզ մի բնակչից, ով պնդում է, որ Մերձավանի և Արմավիրի մարզի մի շարք դպրոցներում տիրող իրավիճակի պատասխանատուն Արմավիրի մարզի կրթության վարչության պետ Սոնա Բուդաղյանն է։ Եվ Մերձավանի դպրոցի հայտնի դեպքը տեղի է ունեցել հենց Բուդաղյանի հրահրմամբ և անմիջական վերահսկողությամբ։

Բնակիչն ընդգծում է, որ Մերձավանի դեպքը դեռ «ծաղկեփունջ» էր, համեմատած՝ մյուս դպրոցներում տիրող խախտումների հետ։

«Օրերս դպրոցում տեսա՝ երեխաները դասի ժամին հեռախոսներով են զբաղված, պարում են, ուսուցիչն էլ անզոր է կարգ ու կանոն պահել։ Սա կրթությո՞ւն է, թե՞ ժամանցի վայր։ Ես երեխայիս դպրոց եմ ուղարկում սովորելու, ոչ թե այս ամենը տեսնելու»,- պատմեց մեր զրուցակիցը։

Նա նաև կարծիք հայտնեց, որ մարզում կարգապահություն և լավ կրթական միջավայր ապահովող ուսուցիչները ճնշումների են ենթարկվում․

«Ով կարողանում է կարգ ու կանոն հաստատել, նրա դեմ արշավ են սկսում։ Ասում են՝ եթե երեխաները լուռ են, ուրեմն՝ ուսուցիչը հոգեբանական բռնություն է գործադրում։ Իսկ այս ամենի ետևում Սոնա Բուդաղյանն է։ Առանց նրա համաձայնության՝ ոչ մի տնօրեն նման քայլեր չէր անի։ Ես չեմ ուզում, որ իմ երեխան ամենաթողություն սովորի»։

Անդրադառնալով Մերձավանի միջադեպին՝ ահազանգող քաղաքացին նշեց, որ այս դեպքում, բարեբախտաբար, հասարակությունը կանգնել է ուսուցչուհու կողքին, ինչի արդյունքում մարզպետարանը ստիպված եղավ հետ կանգնել իր դիրքորոշումից։

«Նրանց նպատակը ուսուցչուհուն նկատողություն տալն ու դպրոցից հեռացնելն էր։ Բայց այս ամենը հնարավոր չէր լինի՝ առանց վերևների գիտության։ Եթե այսպիսի վերաբերմունք է կրթության հանդեպ, եկեք՝ դպրոցները փակենք ու բանտեր կառուցենք։ Այս երեխաները հոգեպես արդեն խեղված են, ես վախով եմ նայում ապագային»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի դպրոցում աշակերտներն ու նրանց ծնողները երկու օր շարունակ բողոքի ակցիա են իրականացնում պատմության ուսուցչուհու դեմ։

Նրանց և դպրոցի անձնակազմի պնդմամբ՝ պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանը 6 ամիս է, ինչ դասավանդում է դպրոցում, և նա ուսուցչին ոչ հարիր վարք է դրսևորում։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա