Ադրբեջանը խոչընդոտում է Չինաստան-Հայաստան նոր երթուղու գործարկմանը
copy image url

Ադրբեջանը խոչընդոտում է Չինաստան-Հայաստան նոր երթուղու գործարկմանը

Արտաքին 9 ժամ առաջ - 14:50 16-05-2025
Չինաստանից Հայաստան նոր միջազգային բազմատեսակ փոխադրամիջոցներով երթուղի կսկսի գործել հունիսի սկզբից։ Երթուղու նախաձեռնողը եղել է հայկական կողմը։
Բեռնարկղերով գնացքը Չինաստանից կանցնի Ղազախստանով և Թուրքմենստանով ու կհասնի Իրանի Ջուլֆա կայարան, որտեղից բեռները կտեղափոխվեն դեպի Երևան։ Ամբողջ երթուղին կտևի 25 օր։
Ներկայումս Չինաստանից Հայաստան բեռները հասնում են հիմնականում Արաբական Միացյալ Էմիրությունների (Դուբայ) և Իրանի (Բանդար Աբբաս նավահանգիստ) միջոցով կամ Աֆրիկայի Բարի հույսի հրվանդանի ու Միջերկրական ծովի երկար ճանապարհով։

Ճանապարհի նշանակության ու այլ մանրամասների մասին Oragir.News-ը խոսել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։

«Չինաստանից Հայաստան մի քանի ճանապարհով են եկել բեռները, բոլորն էլ մշտապես աշխատել են վերջին 15-20 տարիներին էլ, բայց վերջին 2 տարին արդեն աշխատում է Չինաստան-Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան ճանապարհը, ոչ մշտական ու ոչ պաշտոնապես, որի բացումը կլինի հունիսի վերջին»։

Քաղաքագետը նշեց, որ այդ ճանապարհով եկել են շատ սահմանափակ բեռներ ու որոշ դեպքերում ավտոմեքենաներ են բերել այդ ճանապարհով, բայց Թուրքմենստանում կա մի հատված, որտեղով Իրանի համար նախատեսված բեռները թույլատրելի է բերել, բայց Հայաստանի համար նախատեսված բեռնելը թույլ չեն տալիս բերել, որովհետև Կասպից ծովի այդ հատվածում ադրբեջանական տարածք կա և դա Հայաստանի համար խնդիրներ կառաջացնի, բայց այլ տարբերակ այս պահի դրությամբ չկա։

Ղևոնդյան նշեց, որ ինքը չի կարծում, թե այդ ճանապարհի բացումը էական փոփոխություն է մտցնելու Հայաստան-Չինաստան առևտրաշրջանառության մեջ, այսպես թե այնպես այդ ապրանքները եկել են այդ ճանապարհով։

Այսպիսով, պարզ դարձավ, որ ճանապարհը վերջին տարիներին ոչ պաշտոնապես, բայց գործել է, Կասպից ծովի մի հատվածը դժվարություններ է ստեղծում յակական ապրանքների բեռնափոխադրման համար, սակայն նաև այս ճանապարհը նշանակալի ազդեցություն կունենա, քանի որ համարվում է ավելի քիչ ծախսատար։

Ամենից շատ դիտված