Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել վարչապետ Փաշինյանի հետ հանդիպումից և գրառում արել:
«Քննարկեցինք երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների խթանման և համագործակցության ընդլայնման հարցեր՝ կենտրոնանալով քաղաքական երկխոսության, տնտեսական զարգացման խնդիրների վրա»,- նշել է նա։