Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:00 15-05-2025

Վեճն ու ծեծկռտուքը բարձր տոներով կշարունակվեն 

Քաղաքական մրցապայքարի նախապատրաստման հիմնական խնդիրը լուծված է։ ՔՊ-ի մրցակիցը դարձյալ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Լավատեսները դեռ հույսեր են փայփայում, թե քաղաքական համայնքում կգտնվեն առողջ ուժեր, որոնք լուրջ ծրագիր, գաղափար առաջ կքաշեն, կշահեն ընտրողների մեծ մասի վստահությունն ու կհեռացնեն Նիկոլ Փաշինյանին։ Այս հույսերը փշրելու ուղղությամբ ևս ջանք է գործադրում ՔՊ-ն։

Մայիսի 14-ին ԱԺ-ում պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթից և այդ ելույթին ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի պատասխանից հետո պատգամավորների միջև վեճ և ծեծկռտուք սկսվեց:

Ինչո՞ւ են կռիվներ սարքում, և ինչի՞ կհանգեցնեն։

Քաղաքականությամբ զբաղվողները պետք է պատրաստ լինեն նաև ֆիզիկապես պայքարել իրենց գաղափարների, սկզբունքների, թիմակիցների համար։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ մայիսի 14-ին ԱԺ-ում, տհաճ է, ամոթալի։ Այսպիսի տհաճ տեսարանները բացառել հնարավոր չէ։ Սակայն պետք է ձգտել, որ բանավեճերը մնան քաղաքականության շրջանակում, գաղափարների, ծրագրերի շուրջ։ Ցավոք այսպիսի ձգտում չկա Հայաստանում։ Չկան բանավեճի բարոյական նորմեր։

Միայն ՔՊ-ն չէ ջանք գործադրում ու փորձում աշխարհին ու ժողովրդին համոզել, որ իրենց միակ մրցակիցը նախկիններն են Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։ Այս հարցում ներդրում է ունենում նաև խորհրդարանական ընդդիմությունը։ Շատերի համար անսպասելի էր, թե ինչո՞ւ ՔՊ-ականները միանգամից ակտիվացան ու փորձեցին հակադարձել, վիրավորել, վեճ, ծեծկռտուք հրահրել։ Իսկ ոմանց համար սա արդեն ծիծաղելի է, թե ինչպես են ՔՊ-ականները ձգտում ամենափոքր առիթից օգտվել ու կրկին սրել նախկին-ներկա կեղծ դիլեման, նորից նույն դատարկ բանավեճը զարգացնել, վախեցնել ժողովրդին նախկինների վերադարձով։

Հասկանալի է, թե ինչո՞ւ են ՔՊ-ն ու նրա առաջնորդը ձգտում մրցապայքարին ներքաշել Ռոբերտ Քոչարյանին։ Սակայ տակավին պարզ չէ, թե ինչո՞ւ են վերջինս ու իր թիմակիցները համաձայնվել կրկին նպաստել Փաշինյանի վերարտադրությանը։

Մայիսի 14-ին ՔՊ-ականները վիրավորանք հասցեագրեցին ոչ միայն նախկիններին, այլև ժողովրդին։ Առաջին հայացքից ենթադրելի է, որ այս վեճ-ծեծկռտուքն ու հրապարակավ հնչեցված վիրավորանքը շարունակություն կունենան։ Որոշ ՔՊ-ականներ և ընդդիմադիր գործիչներ կոգևորվեն ու առանց հասկանալու կամ գիտակցաբար ավելորդ բաներ կասեն, ինչից հետո նրանց փողոցում ծեծի կենթարկեն, հասկացնելով, որ նման սխալ բաներ ասելն անպատիժ չի մնում։ Այսպիսի ակնհայտ սադրանքներից հետո իշխանությունները զանգվածային ձերբակալություններ կիրականացնեն։ Ձերբակալվածների հարազատներն, ընկերները, բազմաթիվ մարդիկ, որոնք չէին ուզում մասնակցել քաղաքական մրցապայքարին, ստիպված ներքաշվելու են։ Ու քանի որ մրցակցությունը նեղացնելու են Փաշինյանի ու Քոչարյանի միջև, ապա մարդիկ ստիպված աշխատելու են կա՛մ Փաշինյանի, կա՛մ Քոչարյանի օգտին։ Եվ սա ՔՊ հաջողության անհրաժեշտ պայմանն է։

Կարճ ասած՝ մայիսի 14-ին ԱԺ-ում վեճ-ծեծկռտուքը մերթընդմերթ դուրս կգա փողոց ու բարձր տոներով կշարունակվի մինչև 2026-ի ընտրությունների օրը։ Այս դիմակայությունը փակելու է այլ ուժերի մուտքը քաղաքական մրցապայքարի ասպարեզ։ Այսպիսով՝ գունապնակը կրկին կդարձնեն սև-սպիտակ ու կստիպեն ընտրել վատի ու վատթարագույնի միջև։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են