Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 07:30 13-05-2025

Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մայիսի վերջին Մոսկվա են ժամանելու գլոբալ Հարավի և Արևելիք պետությունների ներկայացուցիչները, որոնք կմասնակցեն իրենց երկրներում անվտանգության հարցերը համակարգողների միջազգային հանդիպմանը: Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

Տեղեկացվում է, որ այդ միջոցառմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել Հարավի և Արևելքի պետությունների, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչներին, ինչպես նաև ավելի քան 20 միջազգային կազմակերպությունների ղեկավարներին:

Հասկանալի է, որ հրավեր ուղարկվել է նաև Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին: Մեր ունեցած տեղեկություններով, այս հանգամանքը լուրջ անհանգստություններ է առաջացրել Հայաստանի իշխանական թիմում: Բանն այն է, որ հաշվի առնելով բուն հանդիպման ֆորմատն ու թեման՝ ահռելի ճնշում կա Արևմուտքի ու մասնավորաբար Մեծ Բրիտանիայի կողմից, որ Հայաստանի ներկայացուցիչը հանկարծ չմասնակցի:

Այսինքն, մասնակցելը կարող է էական հետևանքներ ունենալ: Մյուս կողմից՝ հրաժարվելն էլ լավագույն լուծումը չէ և կարող է էլ ավելի ծանր հետևանքներ ունենալ՝ առավել ևս նկատի առնելով, որ Ռուսաստանն իր հերթին է կոշտացրել հռետորաբանությունը, ընդ որում՝ ոչ միայն հրապարակային դաշտում, այլև ներքին, կուլիսային շփումներում:

Ըստ այդմ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն՝ ընդհանրապես, և Արմեն Գրիգորյանը մասնավորապես, նորից կանգնած են լրջագույն «դիլեմայի» առջև:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են