Արտաքին 1 տարի առաջ - 20:58 12-05-2025

Մեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The Times

Լոնդոնի ոստիկանությունը հետաքննություն է սկսել այսօր՝ մայիսի 12-ին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի տանը բռնկված հրդեհի հանգամանքների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է The Times պարբերականը:

Այս գիշեր հրդեհ է բռնկվել 2 մլն ֆունտ արժողությամբ տանը: «Երկուշաբթի օրը՝ մայիսի 12-ին, ժամը 01.35-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել հյուսիսային Լոնդոնի շենքերից մեկում: Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր: Հրդեհը վնասել է տան դուռը, զոհեր չկան», - նշում է թերթը՝ հզում անելով Սքոթլանդ Յարդին:

Մեծ Բրիտանիայի վարչապետի առանձնատունը բազմիցս դարձել է դժգոհ մարդկանց թիրախը։ Անցյալ տարի, օրինակ, երեք հոգի դատապարտվել են տան դիմաց պաղեստինամետ բողոքի ցույցերի համար:

Ամենից շատ դիտված

17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
07:05 Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են․ «Ժողովուրդ»
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան