Ներքին 2 տարի առաջ - 16:58 19-07-2024

Արտաշատում հրդեհ է բռնկվել բնակելի տանը. 6 հոգի, այդ թվում՝ երեխաներ, ծխահարված հոսպիտալացվել են. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի 7-րդ շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Հրշեջ-փրկարարները նախ կանխել, ապա մարել են նշված շենքի 3-րդ հարկի բնակարանում առաջացած կրակը:

Հրդեհի հետևանքով «Արտաշատ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Արարատի մարզի բնակիչներ 37-ամյա Արևիկ Չ.-ն. 3 ամսական Արա Մ.-ն, 57-ամյա Ռուզաննա Կիանոսյանը, 40-ամյա Նարինե Պողոսյանը, 18-ամյա Արթուր Մուրադովը և 22-ամյա Հասմիկ Մելքոնյանը:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հիվանդանոց տեղափոխվածները եղել են ծխահարված:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը