Սպորտ 1 տարի առաջ - 23:53 09-05-2025

Հայ հեծանվորդը 3-րդ տեղն է գրավել միջազգային մրցաշարում

Հայաստանը ներկայացնող հեծանվորդ Արթուր Վարելջյանը Silk Way Namangan Class 2 միջազգային մրցաշարում՝ օմնիում մրցաձևում, դարձել է բրոնզե մեդալակիր:

Մրցաշարը տեղի է ունեցել Ուզբեկստանի Նամանգան քաղաքում՝ Միջազգային հեծանվային միության (UCI) օրացուցային մրցումների շրջանակում։

Հայաստանի ներկայացուցչի մրցակիցները եղել են միջազգային ուժեղագույն հեծանվորդներ: