Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 20:37 09-05-2025

Ակնհայտ սուտ պնդում է․ Փաշինյանի խոսնակը՝ բրիտանական մամուլի հոդվածի մասին

The London Times անունով մի կայք իր հրապարակման մեջ ակնհայտ սուտ պնդում է արել՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներին վերագրելով «գաղտնի պայմանավորվածություններ եվրոպական դեղագործական ընկերությունների» հետ։

Այս մասին գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

«Տվյալ հրապարակումը վարչապետի հանձնարարությամբ ուղարկվել է իրավապահ մարմիններին՝ իրավական գնահատական տալու համար։

Բայց հիմա արդեն հարկ ենք համարում պարզաբանել, որ ո’չ վարչապետի, ո’չ հրապարակման մեջ նշված բարձրաստիճան պաշտոնյաների շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան։ Հրապարակման մեջ նշված բնույթի որևէ բանակցություն որևէ ընկերության հետ տեղի չի ունեցել։
Հրապարակման մեջ նշված որևէ պայմանավորվածություն կամ պայմանագիր չկա և չէր կարող գոյություն ունենալ։

Ակնհայտ է, որ ստահոդ այդ հրապարակման ի հայտ գալը կարող էր ունենալ երկու պատվիրատու․ արտաքին՝ Հայաստանում ներքին խժդժություններ հրահրելու, կամ ներքին՝ դեղերի առքուվաճառքի շուկայում օրինականություն և հստակ հետագծելիություն սահմանելու, դեղերի ապօրինի շրջանառությանը վերջ դնելու Կառավարության ջանքերին հակազդելու համար։

Հնարավոր է՝ իրական են երկու տարբերակները միաժամանակ։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ միայն էլեկտրոնային դեղատոմսերով դեղերի դուրս գրման պարտադիր համակարգի ներդրումը ծայրահեղ անհրաժեշտություն է, որպեսզի ցանկացած բուժառուի դուրս գրվող ցանկացած դեղ, նրա ներմուծողը, նշանակող բժիշկը, նշանակման հիմնավորվածությունը լինեն հետագծելի և անփոփոխելի։ Նման համակարգի գոյությունը եթե ոչ անհնար, ծայրահեղ դժվար կդարձնի դեղերի ապօրինի ներկրման և բուժառուներին չհիմնավորված նշանակումներ անելու ցանկացած հնարավորություն»,- գրել է Բաղդասարյանը։

Ամենից շատ դիտված

12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի