Ներքին 1 տարի առաջ - 21:06 08-05-2025

Աշխատանքային խորհրդակցություն՝ Հայաստանի ատոմակայանում

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի Ատոմային էլեկտրակայանում, որին մասնակցել են էներգետիկ համակարգի ընկերությունների ղեկավարները։

Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից:

Քննարկվել են ոլորտին վերաբերող մի շարք կարևոր հարցեր։

Անդրադարձ է կատարվել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը, արևային էներգիայի զարգացման հեռանկարներին, ոլորտի կարգավորումներին։

Քննարկել ենք ոլորտին առնչվող այլ հարցեր ևս։