Ավելին 1 տարի առաջ - 14:26 08-05-2025

Շվեյցարիայում դադարեցվել է «ինքնասպանության արկղի» կիրառումը. CNN

Շվեյցարիայում դադարեցվել է «Սարկո» անունով հայտնի ինքնասպանության արկղի օգտագործման դիմումների ընդունումը, երբ իշխանությունները քրեական հետաքննություն են սկսել ԱՄՆ-ից 64-ամյա կնոջ մահվան դեպքով։ Նա դարձել էր առաջինը, ով կիրառել էր սարքը Շվեյցարիայի անտառներից մեկում։ Սարքի ստեղծմամբ զբաղվող կազմակերպության ղեկավար Ֆլորիան Ուիլեթը կալանավորվել է։

Թեև Շվեյցարիայում որոշ պայմաններով աջակցվող ինքնասպանությունը օրինական է, «Սարկո»-ի կիրառումը մտահոգություն է առաջացրել իշխանությունների և հասարակության շրջանում։ Այն հնարավորություն է տալիս մարդուն ընդամենը կոճակի մեկ սեղմումով վերջ տալ իր կյանքին՝ առանց բժշկական վերահսկողության, ինչը մտահոգիչ է, քանի որ հնարավոր չէ հաստատ իմանալ` արդյոք մարդը լիարժեք գիտակցաբար և ինքնուրույն է գնացել այդ քայլին:

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
18:00 Առջևում նոյեմբերի 9-ն է. Հ1-ը կապիտուլյացիայի թեմային կանդրադառնա՞

Ձեզ գուցե հետաքրքրի