Արտաքին 4 տարի առաջ - 11:12 05-11-2021

Կենսաբանական զենքի կիրառումը համաճարակներից ավելի վտանգավոր է, զգուշացրել է Բիլ Գեյթսը

Գեյթսը բրիտանական Policy Exchange հասարակական կազմակերպությանը տված հարցազրույցում ասել է, որ նոր սպառնալիքներին հակազդելու համար անհրաժեշտ է միլիարդավոր դոլարներ ծախսել համաճարակաբանական անվտանգության ոլորտում հետազոտությունների և վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի հատուկ մեխանիզմների մշակման վրա:

Նա Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը կոչ է արել հատուկ աշխատանքային խումբ ստեղծել՝ համաճարակաբանական իրավիճակը վերահսկելու համար։ Գեյթսի կարծիքով, այս կառույցը ևս պետք է պատրաստվի կենսաահաբեկիչների կողմից հնարավոր հարձակումներին՝ սցենարներ մշակելով դրանց հետևանքների վերացման համար։

Կենսաբանական զենքի կիրառմամբ ահաբեկչական հարձակումների սպառնալիքի կանխարգելման կարևորությունը Գեյթսը բացատրում է հետևյալ կերպ. «Իսկ եթե կենսաահաբեկիչների գործողությունների հետևանքով ջրծաղիկի տարածման օջախ դառնա 10 օդանավակայան: Մենք գիտե՞նք, թե ինչպես կարձագանքի դրան աշխարհը: Կան բնականորեն բռնկվող համաճարակներ և համաճարակներ, որոնք կենսաահաբեկչության հետևանք են և կարող են նույնիսկ ավելի վատը լինել, քան այն, ինչ կա այսօր»։

«Հուսով եմ, որ հինգ տարի հետո ես կկարողանամ գիրք գրել «Մենք պատրաստ ենք հաջորդ համաճարակին» վերնագրով, բայց դրա համար անհրաժեշտ է միլիարդավոր դոլարներ ծախսել հետազոտությունների և մշակումների վրա: ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան կներգրավվեն դրանում»,- ասել է Գեյթսը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ