Մամուլ 1 տարի առաջ - 07:45 08-05-2025

Փաշինյանը «քննություն» է նշանակել` «ափդեյթ» անելու թիմակիցներին․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ ArmLur.am-ը գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում եւ վարչությունում բավականին լուրջ փոփոխություններ են սպասվում: ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել կուսակցության վարչության կազմը` «ափդեյթ անել» թիմակիցներին, որպեսզի նոր դեմքով մասնակցի 2026 թվականի ընտրություններին: Ու դա է պատճատը, որ որոշել է ՔՊ վարչության նիստերի ժամանակ անդամների հետ քննարկել ՔՊ-ականների վարքը, նրանց հետ կապված տարբեր շահարկումներ, կոռուպցիայի մեջ լինելու տարբեր հայտարարություններ:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը «քննություն» է նշանակել ՔՊ-ականների համար. ով կանցնի այդ քննությունը՝ նա էլ Փաշինյանի հետ կմասնակցի 2026 թվականի ԱԺ խորհրդարանական ընտրություններին: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները նշում են, որ Նիկոլ Փաշինյանն արդեն հստակ ցանկ ունի, թե ովքեր չպետք է այլեւս իր հետ ճանապարհ անցնեն: Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ դրանց մեջ են հիմնականում ԱԺ-ի ներկայիս ՔՊ-ական պատգամավորները:

Փաշինյանն այլեւս նպատակ չունի աշխատել երբեմնի ամենասիրելի Արփի Դավոյանի, Լուսինե Բադալյանի, Անդրանիկ Քոչարյանի հետ, թիրախում են նաեւ Հայկ Սարգսյանն ու նրա երբայրը` Նաիրի Սարգսյանը, ով Փաշինյանի օգնականն է եղել, Էդուարդ Աղաջանյանը, Կարեն Սարուխանյանը եւ ոչինչ չասող շատ այլ կերպարներ, որոնց ՕԳԳ-ն Փաշինյանը ցածր է գնահատում: Ու այս շարքերը դեռեւս համալրվելու են, քանի որ հիմա Փաշինյանն ուշիուշով հետեւում է իր թիմակիցների վարքուբարքին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
18:00 Առջևում նոյեմբերի 9-ն է. Հ1-ը կապիտուլյացիայի թեմային կանդրադառնա՞