Արտաքին Ներքին Խոսք 1 տարի առաջ - 19:27 07-05-2025

Հայերի վրա թքած ունեն․ Կիրիլը Մեհրիբանին պարգևատրեց Արցախի հաշվին

Վերջին օրերին Ռուսաստանի Պատրիարք Կիրիլի կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի պարգևատրումը ռուս ուղղափառ եկեղեցու բարձրագույն պարգևով առաջացրել է դժգոհություն ոչ միայն Հայաստանում, այլև կրոնական և քաղաքական շրջանակներում։

Քաղաքական վերլուծաբանները հարց են բարձրացնում՝ ինչու է ռուսական հոգևոր առաջնորդը նման պատիվ տալիս մի ղեկավարի, ում իշխանությունն ուղղակիորեն մասնակցել է պատմական քրիստոնեական մշակույթի ոչնչացմանը։

«Թքած ունեն հայերի վրա։ Սա ապացույցն է այն բանի, որ Ռուսաստանի հոգևոր ու քաղաքական վերնախավն ընտրել է նավթն ու գազը՝ հայության ու քրիստոնեական արժեքների փոխարեն»,- ասում է գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։

Ըստ նրա՝ այս պարգևատրումը ոչ թե հավատքի արժեքների պահպանում է, այլ քաղաքական շահերի սպասարկում։

Ռուս ուղղափառ եկեղեցին, Կիրիլի գլխավորությամբ, փաստացի դառնում է արտաքին քաղաքական գործիք։ Նշվում է, որ Ռուսաստանը, տնտեսական ճնշման տակ, հատկապես էներգակիրների արտահանման նոր ուղիներ գտնելու նպատակով, ամրապնդում է հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ անտեսելով Հայաստանի և Արցախի ժողովրդի իրավունքները։

Հիշեցնենք, որ Արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի կողմից ներգրավված են եղել ոչ միայն Թուրքիայի, այլև Պակիստանի ռազմական ստորաբաժանումներ և սիրիական վարձկաններ։ Սա տեղի է ունեցել Ռուսաստանի լուռ թողտվությամբ, իսկ պատերազմից առաջ Ռուսաստանը Ադրբեջանին մատակարարել է միլիարդավոր դոլարների զինտեխնիկա։

Այս համատեքստում Ռուսաստանի վերաբերմունքը՝ ներառյալ Պատրիարք Կիրիլի դիրքավորումը, ընկալվում է որպես քաղաքական «պրոստիտուցիա», ինչպես շեշտում է որոշ վերլուծաբանների մեկնաբանությունը՝ հղում անելով Լենինի հայտնի արտահայտությանը։

Այս ամենից կարելի է հետևություն անել՝ Հայաստանի դաշնակից համարվող Ռուսաստանը չեզոք դիտորդ չէ, այլ տարածաշրջանային մեծ խաղի ակտիվ մասնակից՝ հաճախ հայ ժողովրդի հաշվին։

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
18:00 Առջևում նոյեմբերի 9-ն է. Հ1-ը կապիտուլյացիայի թեմային կանդրադառնա՞
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա