Ներքին 1 տարի առաջ - 12:05 07-05-2025

ՍԱՏՄ պաշտոնյաները կաշառքի դիմաց չեն ոչնչացրել անթույլատրելի միսը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) Վայոց ձորի մարզային կենտրոնի երկու գլխավոր տեսուչները, իրենց լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին անգործություն կատարելու համար, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ տարբեր տնտեսվարողներից կաշառք են ստացել, ինչպես նաև կատարել պաշտոնեական կեղծիք:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք հայտնաբերված խախտումների պայմաններում չեն կասեցրել մսի իրացումը և հետագա ոչնչացման նպատակով այն չեն առգրավել, ինչպես նաև չեն կազմել խախտում թույլ տված անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու արձանագրություններ, որի դիմաց տնտեսվարողներից որպես կաշառք ստացել են վառելանյութ և տարբեր չափի գումարներ։

Ապօրինի անգործության համար խմբի կազմում կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար երկու պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 2-րդ մասով և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (4 դրվագ)։

Մեղադրանքներ են ներկայացվել նաև հիշյալ պաշտոնատար անձանց կաշառք տված չորս քաղաքացիներին, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը նախաքննության ընթացքում դադարեցվել է գործուն զղջալու հիմքով։

ՍԱՏՄ պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»