Ներքին 1 տարի առաջ - 12:07 07-05-2025

«Գարաժ Մաստերս Մոլ»-ի ավտովերանորոգման կետից տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Երեկ՝ մայիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է 15 թաղամասում հայտնի «Գարաժ Մաստերս Մոլ», որտեղից կանչ է ստացվել, որ վիրավոր քաղաքացի կա, սակայն բժիշկները ոչ մի վիրավորի չեն հայտնաբերել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Գարաժ Մաստերս Մոլ» է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ:

Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են որ 1 հոգու քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց:

«Գարաժ Մոլ»-ի ավտովերանորոգման կետերից մեկում և դրսում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր:

Կարճ ժամանակ անց ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված վայրից հիվանդանոց տեղափոխված վիրավորը Երևանի բնակիչ 38-ամյա Արտաշես Ե.-ն է, ով իր աննձական օգտագործման «Tesla» մակնիշի ավտոմեքենան վերանորոգելու նպատակով բերել է նշված ավտովերանորոգման կետ և արհեստավորի հետ աշխատանքներ կատարելիս անզգուշաբար վնասվածք է ստացել, իսկ տեղեկություննները, թե իբրև «Գարաժ Մոլ»-ի նշված ավտովերանորոգման կետում վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունեցել, հերքվել է:

Ոստիկանները այդ ամենը հերքող ապացույցներ են ձեռք բերել, այդ թվում՝ ավտովերանորոգման կետում ու դրսում տեղադրված տեսախցիկների նկարածը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»