Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:48 06-05-2025

Գերմանիայում կանցլերի ընտրությունը տապալվեց, Թրամփը պաշտպանել է Պուտինին․ Ամփոփ լուրեր․ արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մայիսի 6-ի միջազգային կարևոր լուրերը:

Այսօր 1949-ից ի վեր առաջին անգամ Գերմանիայում կանցլերի ընտրությունը տապալվել է։
Գերմանիայում Քրիստոնեա-դեմոկրատական միության ու սոցիալ- դեմոկրատների կոալիցիոն թեկնածու Ֆրիդրիխ Մերցին այսօր չի հաջողվել ընտրվել կանցլեր քվեարկության առաջին փուլում: Պահպանողական, 69-ամյա Մերցին 6 ձայն է պակասել նվազագույն անհրաժեշտ 316-ից։
Մերցը երկրորդ անգամ կփորձի դառնալ կանցլեր, գրում է։
Խորհրդարանականները 14 օր ունեն Մերցին կամ կանցլերի մեկ այլ թեկնածուի բացարձակ մեծամասնությամբ ընտրելու համար, հաղորդում է։
Մերցի պահպանողական դաշինքը փետրվարյան ընտրություններում հաղթեց՝ հավաքելով ձայների 28.5 տոկոսը։ Գերմանիան նոր կոալիցիան կառավարություն ունի. Քրիստոնեա-դեմոկրատական միությունը՝ ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցի գլխավորությամբ, կոալիցիոն հուշագիր է ստորագրել ձախ կենտրոնամետ սոցիալ-դեմոկրատների հետ՝ վերջ դնելով երկրի քաղաքական դաշտում շուրջ կես տարի շարունակված անորոշությանը։

Սիրիայի անցումային ժամանակահատվածի նախագահ Ահմեդ ալ Շարաան առաջին եվրոպական ուղևորությունը կկատարի, նա կմեկնի Ֆրանսիա։
Մակրոնի հետ հանդիպումը կայանալու է չորեքշաբթի: Մակրոնը «կրկնելու է Ֆրանսիայի աջակցությունը նոր Սիրիայի կառուցմանը, ազատ, կայուն, ինքնիշխան Սիրիային, որը հարգում է սիրիական հասարակության բոլոր բաղադրիչները», երեքշաբթի հայտարարել է Ելիսեյան պալատը:
«Այս հանդիպումը Ֆրանսիայի պատմական հանձնառության մի մասն է սիրիացի ժողովրդին, որը ձգտում է խաղաղության և ժողովրդավարության», - նշված է հաղորդագրությունում:
Հանդիպման ընթացքում Մակրոնը կընդգծի իր պահանջները սիրիական կառավարությանը, առաջին հերթին տարածաշրջանի կայունացման, այդ թվում՝ Լիբանանի և ահաբեկչության դեմ պայքարի մասին։
Նշենք, որ Սիրիայի նոր ղեկավարն իր առաջին արտասահմանյան այցը կատարել է Թուրքիա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան