Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 16:00 06-05-2025

Կբռնե՞ն շպիոնին, թե՞ Ալեն Սիմոնյանի ասածը բանի տեղ չեն դնի 

Քաղաքական անպատասխանատվությունը չարիք է, որն աղավաղում է քաղաքական գործչի կերպարը, սոցիալ հոգեբանությունը, այլասերություն տարածում։

«Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող մարդ է Հայաստանում»,- մայիսի 5-ին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ի՞նչ հետևանք կունենա լրտեսության մեջ ծանր մեղադրանքը, իրավապահները քննություն կսկսե՞ն, Քոչարյանը դատի կտա՞ Ալեն Սիմոնյանին զրպարտելու համար, թե՞ անուշադրության կմատնեն բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը։

Նորմալ երկրում այսպիսի հայտարարությունից անմիջապես հետո իրավապահները քննություն կսկսեին, կփորձեին պարզել՝ Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրտե՞ս է, թե՞ ոչ։ Եթե ապացուցեին, ապա նրա նկատմամբ ՔՕ համապատասխան հոդվածով իրավական ներգործություն կլիներ, ինչպես մեր երբեմնի բախտակից երկրներում, որտեղ ռուսական լրտեսներին բռնում են, դատում, արտաքսում, փոխանակում։

Հայաստանում դեռ այդպես չէ։ Հոռետեսորեն ենթադրելի է, որ դատախազությունն, ԱԱԾ-ն լուրջ չեն ընդունի ԱԺ նախագահի հայտարարությունը։ Եթե Ալեն Սիմոնյանի խոսքը բանի տեղ չդնեն ու իրավական ընթացք չտան, ապա ավելի մեծ վնաս կպատճառեն Ալեն Սիմոնյանին։ Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանին շպիոն անվանելը, որը տրամաբանորեն՝ պիտի հեղինակազրկեր վերջինիս, հակառակ արդյունքը կտա՝ կընկնի Ալեն Սիմոնյանի վարկանիշը, ՔՊ-ի վարկանիշը, ՀՀ իշխանության միջազգային վարկը։

Իրավիճակը կարող են փրկել ԱԺ ՔՊ-ական պատգամավորները։ Նրանք մեր երբեմնի բախտակից երկրների օրինակով կարող են օրակարգ բերել Լյուստրացիայի մասին օրինագիծ, որը ՀՀ պատմության մեջ մեկ անգամ փորձել է բարձրացնել նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, սակայն բախվել նախկին քաղաքական մեծամասնության դեմարշին։ Խորհրդային բռնազավթումից ազատագրված բազմաթիվ երկրներում խորհրդային, ռուսական հատուկ ծառայությունների հետ նախկինում համագործակցած անձինք քաղաքական պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեն։ Այսինքն՝ Լյուստրացիայի մասին օրենքով ՀՀ-ում ընդհանուր մոտեցում կարող են կրառել ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլև ռուսական շահերը սպասարկողների նկատմամբ ընդհանրապես։ Եթե ՔՊ-ական ոչ մի պատգամավոր չհամարձակվի Լյուստրացիայի մասին օրենքի նախագիծ բերել խորհրդարան, ապա կարելի է ասել, որ Ալեն Սիմոնյանի խոսքը բանի տեղ չեն դնում ոչ միայն իրավապահներն, այլև ՔՊ-ական պատգամավորները։

Հետաքրքիր է, թե Ռոբերտ Քոչարյանն ինչպե՞ս կհակադարձի Ալեն Սիմոնյանին։ Լավատեսորեն ենթադրելի է, որ նա հայց կամ հաղորդում կներկայացնի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ, վերջինիս կասկածելով զրպարտության, ՀՀ երկրորդ նախագահի բարի համբավն արատավորելու փորձի մեջ։ Այսպիսի համարժեք արձագանքը կկանխի նաև հետագա վիրավորական հայտարարությունները։ Մարդիկ կհասկանան, որ Քոչարյանը սկզբունքային գործիչ է և օրենքով պաշտպանվում է այսօրինակ զրպարտություններից, տեղը դնելով իրեն զրպարտողին, իր բարի համբավն արատավորողին, իրեն ռուսական շպիոն որակողին։

Ցավոք՝ այս դեպքում ևս հոռետեսական ենթադրություն կա, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանը չի փորձի պաշտպանվել օրենքով, չի դիմի դատարան կամ դատախազություն՝ զրպարտողին պատժելու պահանջով։ Այսպիսի վերաբերմունքը ռիսկային է։ Տպավորություն կարող է ստեղծվել, թե ՀՀ-ում ռուսական լրտես լինելը ոչ թե վիրավորական է ու ամոթալի, ոչ թե մահացու է քաղաքական կենսագրություն ունեցողի համար, այլ հաճոյախոսություն է, գովերգ, լավ բան, նորմալ։ Այսպիսի թյուըմբռնումը լրջորեն կայլասերի սոցիալ հոգեբանությունը։ Ռուսական լրտեսները կարող են բացճակատ, առանց ամաչելու գործել ՀՀ անկախության դեմ, վնասել ժողովրդին։

Կարճ ասած՝ Ալեն Սիմոնյանի վերը նշված հայտարարությունը ռիսկային է։ Եթե ո՛չ իրավապահները, ո՛չ ՔՊ պատգամավորները, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը դրան համարժեք չարձագանքեն, ապա անպատասխանատու հայտարարություններ անելը կհամարվի նորմալ, կստեղծվեն ազգային անվտանգային և սոցիալ հոգեբանական ռիսկեր, որոնք հաղթահարելու համար հավելյալ ջանքեր պիտի գործադրեն ՔՊ-ին փոխարինող հաջորդ իշխանությունները։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

13:27 Գագիկ Ծառուկյանը կխնդրի, ստոյկա կտա, որ իրեն գործարք առաջարկեմ. ծնկաչոք ընդառաջ կգար էդ գործարքին. Փաշինյան
09:32 Ռուս զինվորականները Նռնաձորի ճանապարհին կանգնեցնում են ՀՀ քաղաքացիների մեքենան՝ արգելափակելով նրանց մուտքը՝ Նռնաձոր. Ժիրայր Ոսկանյան
20:00 Փողը հաղթեց խնամիությանը. FreeNews-ը «Ուժեղ Հայաստան»-ին 4 մլն-ի գովա՞զդ է արել
14:28 Բարի լույս Ամստերդամից. Անահիտ Կիրակոսյանը որդիների հետ մեկնել է ճամփորդության
16:47 Ընդդիմությունը ցանկացած որոշման դեպքում վճարելու է բավականին բարձր քաղաքական գին. Արփինե Հովհաննիսյան
10:29 Ընտրությունների այլ նախնական արդյունքներ․ մենք տոտալ խաբում ենք, անազնիվ ենք, ու տոտալ չենք վստահում իրար ու որևէ մեկին․ Վահե Հովհաննիսյան
23:32 Արթուր Օսիպյանն ազատ արձակվելուց հետո հայտարարել է Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայցի մասին
09:00 Ո՞ւմ ատամն են սարքել պետության հաշվին․ Փաշինյանի աշխատակազմը սև ցուցակում հայտնված ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքել
12:32 Հորդառատ անձրևից հետո Գյումրիի փողոցները դարձել են դժվարանցանելի
18:00 Կասկածելի թռիչքներ պետական միջոցներով․ Սինգապուրի «անհետացած» հաշվետվությունը