Մամուլ 4 տարի առաջ - 11:14 15-02-2022

Ալիևն ո՞վ է, որ բանի տեղ դնենք, մի հատ էլ հակադարձենք․ Հովիկ Աղազարյան․ Իրավունք

ԱԺ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, անդրադառնալով Բելառուսի նախագահի հայտարարությանը, հանդես էր եկել հետևյալ փառահեղ հակադարձմամբ․ «Լուկաշենկոները և մարգարիտասիմոնյանները իրենց գործունեությամբ արջի ծառայություն են մատուցում Ռուսաստանի իշխանություններին և ռուսական պետականությանը։ Եվ լավ կլինի այդպիսի գնահատականներ տալուց առաջ Լուկաշենկոն մի հատ իր Մինսկի օդանավակայանը մտնի, որ ավելի շատ խոզանոց է հիշեցնեում»,- հիշեցնում է «Իրավունք» թերթը և շարունակում․

«Հասկանալի է, որ պարոն Աղազարյանն իր սուպերհանճարեղությամբ շատ ավելի լավ է հասկանում, թե ովքեր են ՌԴ-ին «արջի ծառայություններ մատուցում», քան հենց նույն Ռուսաստանը, այդ մասին չխոսենք։ Բայց դրանով հանդերձ էլ այս օրերին օդում պտտվում է շատ պարզ հարց՝ եթե Լուկաշենկոյին ջանասիրաբար «տեղն են դնում», ապա այդ ինչո՞ւ են զրո ուշադրություն դարձնում Ալիևի նվաստացումներին։ Այս հարցով «Իրավունքի» լրագրող Իլոնա Ազարյանը դիմել է Հովիկ Աղազարյանին, ով նկատել է․ « Ալիևն ո՞վ է, որ բանի տեղ դնենք, մի հատ էլ հակադարձենք։ Ինչ մի համեմատելու բան են Ալիևն ու Լուկաշենկոն։ Հետո ինչ վերաբերում է կոնկրետ ինձ, ապա ես Ալիևի հայտարարություններին էլ եմ որոշակիորեն անդրադառնում։ Ճիշտ է՝ ոչ այդ խոստությամբ, բայց անդրադառնում եմ»,- ասել է Աղազարյանը։ Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Մանրամասները՝ «Իրավուք» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում