Ներքին Միտք 1 տարի առաջ - 12:12 04-05-2025

Նիկոլն ուզում է իր հանցանքը ծախել հայ ժողովրդի վրա. Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մենք բոլորս մեղավոր ենք» ձևակերպումը 2020-ի նոյեմբերից սկսած՝ ակտիվ տարածվում է հանրության մեջ' փորձելով մարդկանց համոզել, թե Արցախի հանձնման մեղավորը ոչ թե Հայաստանի կառավարությունն է, այլ ժողովուրդը և նրա յուրաքանչյուր անդամ' իր գործած մեծ ու փոքր սխալներով։

Այլ կերպ ասած՝ այնպես են անում, ասենք, Սյունիքի Տանձավեր գյուղի հասարակ բնակիչը մտածի, որ անտառից իր թաքուն կտրած ծառի պատճառով է հանձնվել Արցախը։

Ոչ ոք, իհարկե, անթերի չէ, բայց պետք է հասկանալ ու հստակեցնել, թե մարդկանց գործած սխալները ինչ հետևանքներ են ունեցել։ Ավելի հստակ, եթե բոլորս մեղավոր ենք, ապա ինչի՞ համար ենք մեղավոր։ Եթե ունենայինք հզոր տնտեսություն ու հզոր բանակ, բայց Նիկոլը էլի Ալիևի հետ պայմանավորվեր հանձնել Արցախը, արդյո՞ք չէր հանձնի։ Իհարկե, կհանձներ իր ուզած փաթեթավորմամբ։

Հետևաբար մեզնից յուրաքանչյուրի գործած մեծ կամ փոքր սխալը հայրենիքի դավաճանության ու Արցախի հանձնման պատճառ չէ։ Պարզապես Նիկոլն ուզում է իր հանցանքը ծախել հայ ժողովրդի վրա»։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում