Ներքին 1 տարի առաջ - 21:16 03-05-2025

Խորհրդարանական ընդդիմությունը պետք է միավորի ուժերը․ Սամվել Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը իմպիչմենտի՝ Փաշինյանին ԱԺ-ում անվստահություն հայտնելու գործընթացին է անդրադարձել։

«Իմ պատկերացմամբ, Փաշինյանին ԱԺ-ում անվստահություն հայտնելու գաղափարի ամենակարևոր իմաստն այն է, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները, որ 2021 թվականին քվե են ստացել մեկ ու միայն մեկ նպատակով՝ հեռացնել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից, կարողանան գոնե 4 տարի անց, չստացված տարբեր փորձերից հետո, այդ նպատակի շուրջ մեկտեղել ուժերն ու առաջադրել վարչապետի միասնական թեկնածու:

Այդ ընթացքն անկասկած համախմբման լուրջ ազդակ կլինի մեր ժողովրդի ճնշող մեծամասնության համար, որն այս կամ այն չափով չի ընդունում այս իշխանությանը: Իսկ դա այսօր մեր ժողովրդի 80-85 տոկոսն է:

Առայժմ հակառակն է տեղի ունենում: Ինչու՞: Ի՞նչ նպատակով: Ի՞նչ խնդիր է այդպես լուծվում:

Ես չգիտեմ, թե խորհրդարանական ընդդիմությունն ինչ հաշվարկներ ունի մտքում, բայց Աստված մի արասցե, եթե բանն այսպես գնա ու հասնի 2026 թ. հերթական խորհրդարանական ընտրություններին, Փաշինյանի իշխանությունը բացի այն, որ կկարողանա առավելագույն ձայներ ստանալ ընդդիմության տոտալ ձախողման ֆոնին, այլ գործող ընդդիմությունն ինքը շա՜տ մեծ բարդություն է ունենալու մարդկանց փաստարկելու, թե ինչ նպատակով ու ինչու են ուզում ևս 5 տարի դառնալ խորհրդարանական ընդդիմություն:

Պետք է միավորել ուժերը, ոչ թե ջլատել: Կասկած չունեմ, որ հնարավոր է և՛ անհրաժեշտ 36 ստորագրությունը հավաքել, և՛ անհրաժեշտ հանրային ճնշում գեներացնել և՛ դրա ուժով խորհրդարանական պարզ մեծամասնության քվեով Փաշինյանին իմփիչմենթի ենթարկել»,- սոցցանցի իր էջում գրել է Սամվել Ֆարմանյանը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից