Կոտայքում պարեկները բերման են ենթարկել 3 կասկածյալներին. հայտնաբերվել է կաթուցիչ. shamshyan.com
copy image url

Կոտայքում պարեկները բերման են ենթարկել 3 կասկածյալներին. հայտնաբերվել է կաթուցիչ. shamshyan.com

Ներքին 10 ժամ առաջ - 12:40 02-05-2025
ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկները ապրիլի 30-ին հերթական օպերացիան են իրականացրել:

Նշված գումարտակում հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացվում, որ Աբովյան-Արզնի ճանապարհին կասկածելի 3 քաղաքացիներ երթևեկելի գոտուց դուրս՝ քարերի մեջ, իր են փնտրում:

Տեղում գումարտակի հրամանատար Լ. Բադալյանի հանձնարարականով՝ նշված վայր են մեկնում դասակի հրամանատար Դ. Քարիմյանը, պարեկներ Գարուշ Բաղդասարյանն ու Գոռ Վահրամյանը:

Իսկ մյուս պարեկներ Կարեն Խուդանյանն ու Պատվական Թովմասյանը դեպի Աբովյան-Արզնի ճանապարհն են վերցնում իրենց հսկողության տակ, որպեսզի կասկածյալները չդիմեն փախուստի:

Հասնելով նշված վայր՝ պարզվում է, որ տեղեկությունը հավաստի է, ու նկատում են, որ 3 քաղաքացիներից մեկը գրպանից ինչ-որ բան է նետում քարերի մոտ:

Պարեկները մոտենում են այդ անձանց ու թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալում ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին են տեղափոխում կոտայքի մարզի բնակիչներ 26-ամյա Նարեկ Բ-ին, 23-ամյա Մաքսիմ Ս.-ին և 36-ամյա Վարդան Կ.-ին:

Նրանցից մեկի նետած վայրում հայտնաբերվում է կաթոցիչ, ու տեղում փաստերի ճնշման տակ Նարեկ Բ.-ն խոստովանում է, որ այն ինքն է նետել, երբ տեսել է, որ իրենց են մոտենում պարեկները:

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:

Նշված անձինք, ինչպես նաև նրանցից մեկի կողմից վարած «Ford» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպնավող հատուկ տարածք:

Մանրամասները` սկզբնաղբյուրում: