Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 11:31 23-05-2025

Կոտայքում պարեկները հայտնաբերեցին երթևեկության կանոնները չարամտորեն խախտող «Kia»-ի վարորդին. shamshyan.com

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Կարապետյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ հայտնաբերել են Կոտայքի մարզում չարամտորեն ճանապարհային երթևեկության կանոնները խախտած «Kia»-ի վարորդին:

Վերջինը օրեր առաջ Երևան-Սևան ավտոճանապարհին Կոտայքի մարզի վարչական տարածքում երթևեկում էր հանդիպակաց՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար:

Կոտայքի մարզի պարեկները րոպեների ընթացքում պարզում են, թե որ ուղղությամբ է օրինախախտ վարորդը երթևեկում ու վայրկյաններ անց օրինախախտը հայտնվում է պարեկների տեսադաշտում:

Վարորդըը ավտոմեքենայով տեղափոխվում է ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հատուկ պահպանվող տարածք և տեղում պարզվում է նաև, որ ավտոմեքենան եղել է հետախուզման մեջ:

Վարորդը, ով Երևանի բնակիչ 34-ամյա Տ. Ս.-ն է, ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան